Բաժիններ՝

Գոռ Վարդանյանի կարատեի ֆեդերացիայում զենք-զինամթերքը հայտնաբերվել է Թևոսիկի եղբոր սպանության գործի շրջանակներում

Ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչությունում «Թեւոսիկի» եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում` փետրվարի 4-ին Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն, խուզարկություն է կատարվել Երեւան քաղաքի Մոսկովյան փողոցում գործող կարատեի ֆեդերացիայի կողմից օգտագործվող տարածքում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարված խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է մոտ 800 գ «ՏՆՏ» տեսակի պայթուցիկ նյութ /Տրոտիլ/, «ԴԵՇԱ» տեսակի պայթուցիկ մալուխ, 43 ծխագլանակ, 3 տուփ գործարանային արտադրության «ԿԴ-8» տեսակի պայթուցիչ, 13 սմ երկարությամբ ծխալար, 27 ծխալար, պայթուցիչի 2 լար, «Պիռոպատրոնիի ՊՊ-9» տեսակի 3 պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի 84 փամփուշտ, 5.45 մմ տրամաչափի 156 փամփուշտ, «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 86 փամփուշտ, «ՏՕԶ-8» տիպի 41 փամփուշտ, 9 մմ տրամաչափի 5 փամփուշտ, տարբեր տրամաչափի 2 փամփուշտ, 1 լուսային փամփուշտ, 1 պահունակ, ինքնաձիգի 2 դետալ, 2 զրահաբաճկոն, 16 մմ տրամաչափի որսորդական հրացանի 19 պարկուճ, 7.62 մմ տրամաչափի 9 ուսումնական փամփուշտր, «Ֆ-1» տիպի ուսումնական 2 նռնակ, տարբեր տեսակի մարտական եւ ուսումնական 9 պայթուցիչ, տարբեր տրամաչափի 7 պարկուճ, «ՏՕԶ-8» տիպի ոչ մարտական 2 փամփուշտ, 1 հատ գնդակ, 5.45 մմ տրամաչափի ուսումնական 77 փամփուշտ եւ տարբեր 15 տեսակի կնիք:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն:

Կատարեի ֆեդերացիայի նախագահը Գոռ Վարդանյանն է: Նախօրեին ոստիկանության կողմից ձերբակալված Իսրայել Սարգսյանը եւս այդ ֆեդերացիայի անդամ է եղել: Նա ձերբակալվել էր քրեական հեղինակություն Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով:

ՀՀ Ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս