Բաժիններ՝

Դեսպան Տեր-Ստեփանյանն ընտրվել է Ֆրանսիայում ֆրանկոֆոն դեսպանների նորաստեղծ խմբի նախագահ

Փետրվարի 4-ին Փարիզում կայացավ Ֆրանսիայում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դեսպանների և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում անդամ ու դիտորդ երկրների ներկայացուցիչների հանդիպումը, որին մասնակցեցին նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը և Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում Հայաստանի ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը:

Հանդիպման նպատակն էր ստեղծել Ֆրանսիայում ֆրանկոֆոն դեսպանների խումբ։

Նորաստեղծ խմբի ղեկավար միաձայն ընտրվեց դեսպան Քրիստիան Տեր- Ստեփանյանը։

Խմբի գործունեությունը միտված է լինելու Ֆրանկոֆոնիայի արժեքների և սկզբունքների տարածմանը, ֆրանկոֆոնիայի բազմազանության ներկայացմանը, ինչպես նաև ժողովուրդների միջև փոխըմբռնման մթնոլորտի ամրապնդմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս