Նիկոյանի որդուն նոր պաշտոն կտան. «Ժամանակ»
«Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի նախկին նախագահ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, Սամվել Նիկոյանի որդին՝ Վարդան Նիկոյանը, ով աշխատում է կառավարությունում՝ որպես վարչապետի օգնական, առաջիկայում կնշանակվի քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար։ Հիշեցնենք, որ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Մասիս Բաղդասարյանն անցած շաբաթ ազատվել է պաշտոնից և տեղափոխվել քաղաքաշինական պետական կոմիտե։
Մանրամասները՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։