Ինչպես են վարկաբեկվում լավ գաղափարները. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբարահամյանը իր այսօրվա խմբագրականում գրում է.

«Ես դեմ չեմ, որ վճարովի ավտոկայանատեղիներ լինեն։ Ես դեմ չեմ, որ թոշակը կուտակային լինի։ Ես գիտեմ, որ ընթերցողներս ինձնից դժգոհ կմնան, բայց ես դեմ չեմ, որ «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսը տրվի «Գազպրոմին», «Որոտանի կասկադը» տրվի ամերիկացիներին։ Ես դեմ եմ, որ որեւէ բան արվի թաքուն, քաղաքացիներին տեղյակ չպահելով, նրանց կարծիքը չհարցնելով։ Հայաստանում չկա ժողովրդի համար ընկալելի որոշումներ ընդունելու մեխանիզմը, եւ հենց դա է մարդկանց արդարացի դժգոհության պատճառը, որը հիմք է տալիս քաղաքական ուժերին անցնել միանգամայն բնական պոպուլիզմի: Որո՞նք են այդ մեխանիզմները:

Նախեւառաջ՝ քաղաքացիների կողմից ընտրված եւ հեղինակություն վայելող խորհրդարանը, որի մեծամասնությունը հնարավորություն չունի իր ցանկացած հարմար պահի միացնել քվեարկության մեխանիզմը եւ անցկացնել հասարակության աջակցությունը չունեցող որոշումներ: Նման մեխանիզմներ են անշուշտ նաեւ հասարակական քննարկումները տարբեր հարթակներում, այդ թվում նաեւ՝ լրատվամիջոցներում: Ցավոք, այդ մեխանիզմն էլ ամբողջությամբ հնարավոր չէ կիրառել: Լրատվամիջոցները մեծ մասամբ քաղաքականացված են եւ կանգնած են ԲՀԿ-ՀԱԿ՝ մի կողմից, մյուս կողմից՝ իշխանություն բաժանարար գծից այս կամ այն կողմ: Երկու խմբերին պատկանող լրատվամիջոցները իրար լսելու եւ կարծիքներ համադրելու որեւէ ցանկություն չունեն»:

Մանրամասները՝ «Առավոտ» օրաթերթի խմբագրականում։

 

Տեսանյութեր

Լրահոս