
ԱԺ աշխատակիցների 5 տոկոսները ետ չեն տա .«Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Մենք երեկ գրել էինք, որ ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների մոտ 6 տասնյակ աշխատակիցներ դիմել են Հովիկ Աբրահամյանին՝ իրենց աշխատավարձի 5 տոկոսները չպահելու պահանջով: Երեկ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը, ով առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի որդին է, պատասխանել էր, որ իրենք օրենքով սահմանված իրենց պարտականություններն են կատարում:
Նշել էր նաև, որ եթե Սահմանադրական դատարանը պարտադիր բաղադրիչի հակասահմանադրական լինելու վերաբերյալ որոշում կայացնի, այդ ժամանակ գումարները հետ կվերադարձվեն: Ակնհայտ է, որ վստահ են՝ ՍԴ-ն մերժելու է հայցը: Ովքե՞ր են դիմողները, արդյո՞ք ՀՀԿ ֆրակցիայի աշխատակիցներ կան՝ հետաքրքրվեցինք Գալուստ Գրիգորիչից, ով վստահեցրեց, թե ՀՀԿ-ականները գիտակցում են օրենքի կարևորությունը և չէին կարող նման պահանջով դիմել ԱԺ ղեկավարությանը: