Գուրգեն Արսենյանը ֆինանսական խնդիրներ ունի՞. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. Արդեն երկար ժամանակ է, ինչ լուրեր են պտտվում, որ ՄԱԿ նախագահ, Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը ֆինանսական խնդիրներ ունի։ Եվ որպես հավաստում՝ հիշատակվում է այն փաստը, թե Արսենյանի կողմից ֆինանսավորվող mardik.am լրատվական կայքը դադարեցրել է իր աշխատանքը։ Այժմ կայքի աշխատակիցները այլ լրատվամիջոցներում են աշխատանք փնտրում։ «Ժողովուրդը» փորձեց Գ. Արսենյանից պարզել, թե իրականում ինչ խնդիրներ ունի, և որն է եղել լրատվամիջոցի փակման պատճառը։ Պատգամավորը հայտարարեց, թե իր ֆինանսական միջոցներն իրեն բավարարում են, ու ինքը վաղուց է, ինչ այդ լրատվական կայքի հետ որևէ առնչություն չունի։ «Մի բան էլ՝ 1000 խոշոր հարկատուների ցուցակում ինձ պատկանող «Արսօյլ» ընկերությունը 12-րդ հարկատուն է։ Իսկ եթե վերլուծում ենք այդ ամենը, ապա կարելի է եզրակացնել, թե ինչն ինչոց է։ Շատ տարօրինակ է մեր հասարակության տրամաբանությունը, մտածելակերպը»,–նշեց թերթի զրուցակիցըը։

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728