
Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի տնտեսվարողները «Էլցանցի» պատճառով միլիոնների վնաս են կրում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. Հայաստանի Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի բնակիչները դժգոհում են համայնքի էլեկտրական լարերի անմխիթար վիճակից, ինչի պատճառով պարբերաբար անջատումներ են լինում։ Արդյունքում տուժում են համայնքի ձկնարտադրությամբ, ջայլամաբուծությամբ և ջերմոցային տնտեսությամբ զբաղվող տնտեսվարողները՝ կրելով, նյութական մեծ վնասներ։
Օրինակ՝ ձկնաբույծներից մեկի՝ Հարություն Մկրտչյանի ձկնաբուծարանում մի քանի օր առաջ, երբ կրկին անջատումներ են եղել, 2 տոննայից ավելի ձուկ է սատկել։ Ամենահամեստ հաշվարկով՝ ձկնաբույծը մոտ 5 միլիոն դրամի նյութական կորուստ է ունեցել։ Ջրառատի ղեկավար Սամվել Գալստյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ասաց, որ համայնքի լույսի ենթակայանները գերծանրաբեռնված են. «Եթե սովորաբար մի ենթակայանը պետք է 500 բաժանորդ սպասարկի, մեր համայնքում սպասարկում է 1500-ի»։
Բացի այդ՝ մի քանի օր առաջ էլ Ջրառատում և հարակից համայնքներում մարդիկ 40 ժամ էլեկտրաէներգիա չեն ունեցել։ Բայց, չնայած սրան, բնակիչները կանոնավոր վճարումներ են կատարում։
Մանրամասները՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում։