
Խաչիկ Մանուկյանի մտքին կա Դուբայում 10 միլիոնանոց վիլլա գնել, բայց նա դեռ փող չունի. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Որոշ տեղեկություններով, Իրան-Հայաստան սահմանային անցակետում սառած-մնացած դիզվառելիքի ավտոմեքենաները «Մաքս-Օյլ» ու CPS ընկերություններին են պատկանում: Վերջին ընկերության մասին առանձնապես շատ չի խոսվում, սակայն այն համարվում է վառելիքի շուկայի առաջատարներից և, որոշ տեղեկություններով, նախկինում գտնվել է Սամվել Բաբայանի «կուրացիայի» տակ, հետո արդեն նոր տերեր է ունեցել, որոնց հետ այսօր փորձ է արվում ճշգրտել խաղի կանոնները: Ի դեպ, որոշ տեղեկություններով, «նոր տերերն» այդ ընկերության սոլյարկայի «թիքից» ժամանակին մասնաբաժին են հանած եղել նաև ոչ անհայտ՝ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության խորհրդական Գառնիկ Իսագուլյանին: Երեկ փորձեցինք ճշտել` համապատասխանո՞ւմ են լուրերն իրականությանը: «Մաքս գրուպի» սեփականատեր Խաչիկ Մանուկյանն ասաց, որ, այո, իրենք այդ կողմից էլ են վառելանյութ ներկրում, սակայն իրենց ավտոմեքենաներն արդեն եկել են, և այս պահին որևէ խնդիր չկա, շուտով նոր պարտիա կբերեն: Ձեռքի հետ էլ Տանզանիայում ադամանդի հանք գնած Խաչիկ Մանուկյանից փորձեցինք ճշտել. ճի՞շտ է, որ Դուբայում տասը միլիոնանոց վիլլա է գնել: «Չէ, հլը չեմ առել»: Բայց մտքիդ կա՞: «Հա, բայց հլը փող չունեմ»:
Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում։