86 տարեկան հասակում կյանքից հեռացրել է վախճանվել է ՀՀ ժողովրդական արտիստ, ասմունքի վարպետ Վլադիմիր Աբաջյանը։
Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Արթիկի, Գորիսի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ներկայումս մեծ անտարբերություն կա օնլայն ռեսուրսների նկատմամբ: Կարծում եմ՝ դա միտումնավոր է արվում, որպեսզի ցանկացած պահի, երբ սահմանն անցնեն, այդ տեսակ հիմք ունենալով… արգելափակեն:
Դեռևս անհայտ պայմաններում տեղի ունեցած պայթյունի և առաջացած հրդեհի հետևանքով այրվել է «6.5» տաքսի ծառայությանը պատկանող «Դեյվու» մակնիշի Լ 3267 համարանիշի ավտոմեքենան:
Մի՞թե այս կերպ են կառուցում ապահով Հայաստան, իհարկե` ոչ: Մենք չենք կարող վճարել իրենց պահանջած գումարները, որովհետև մենք ամսական այդքան գումար չենք աշխատում: Հիմա նրանք ուզում են մեզ սոված պահեն:
Վթարի հետևանքով Վանաձորի բժշկական կենտրոն բուժօգնության են դիմել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի բնակիչներ, 28-ամյա Արթուր Սահակյանը` աջ դաստակի կոտրվածքով և Կորյուն Սահակյանը:
Մատաղիսի» գործով ակնհայտ ապօրինի մեղադրանքի կնքահայր Գագիկ Ջհանգիրյանը մտահոգություններ ունի: Կարծում եմ, որ մտահոգություն պետք է ունենա նաև Գևորգ Կոստանյանը:
Ապօրինի ջրօգտագործում իրականացնելու համար շուրջ 7000 ԱՄՆ դոլար կաշառք է տրվել առեւտրային կազմակերպության ծառայող Ն.Սողոմոնյանին։
Հունվարի 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ավանդույթի համաձայն, յուրաքանչյուր տարի հունվարի 13-ը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անցկացնում է կուսակցության երիտասարդ ակտիվիստների հետ։ Գագիկ Ծառուկյանը վստահեցրել է՝ «ինչքան արել ենք, անելու ենք, ինչքան Ծառուկյանը կա»:
Այսօր՝ հունվարի 14-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Սմբատ Մխիթարյանի որոշմամբ՝ որպես խափանման միջոց, բնակության վայրից չբացակայելու ստորագրություն է վերցվել 83-ամյա Վոլոդյա Նիկոյանի նկատմամբ:
Այսօր՝ հունվարի 14-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել Արմավիր քաղաքի Հանրապետության 12 շենքի բնակիչ 25-ամյա Հայկ Գրիգորյանը:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ի ժամը 20.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են:
Սամվել Օչինյանը և Գարիկ Մխիթարյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Կոտայքի մարզի 15-ամյա բնակիչը մեղադրվում է 8-ամյա տղայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ անելու մեջ։
Ամբաստանյալը շահադիտական դրդումներով դանակի շուրջ 22 հարվածներով սպանել է տուժողին` հետո գցել Աղի ջուր կոչվող լճակը:
Տանկիստները յուրացրել են նոր տակտիկական հնարքների իրականացումը` տանկային դարանակալումները, հակառակորդի թևեր և թիկունք մանևրների իրականացում, իրականացրել են հատուկ վարժություններ լեռնային ոլորաններում` կտրուկ վերելքներով և անկումներով:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ի ժամը 17։00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են:
Հունվարի 12-ին փլուզվել է նույն գյուղի 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 տան տանիքը` 66 քմ և պատը` 33 քմ ընդհանուր մակերեսով:
Վարդան Օսկանյանի տղան ականատես է եղել, բայց ոչ մասնակից, վերջինս հրավիրվել է ոստիկանություն և բացատրություն գրել:
168.am-ի հետ զրույցում ավտոմեքենաների մի քանի վարորդներ պատմեցին, որ հազիվ են կարողացել իրենց մեքենաները դուրս բերել մայթեզրերից` փրկելով վայր ընկնող սառույցներից
Դատական նիստին չէին ներկայացնել տուժողների ներկայացուցիչներ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը: Չէին ներկայացել նաև մեղադրողներ Արթուր Դավթյանը, Արմեն Մարուխյանը:
Լուրը շատ արագ տարածվեց հարևանների շրջանում. նախագահի թեկնածու առաջադրվելու ցանկություն հայտնած մեր նորեկն ընտրագրավի հետ կապված խնդիրներ ունի:
Հունվարի 4-ի երեկոյան «Էդեմ» ակումբի դիմաց՝ Թումանյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում, Վարդան Օսկանյանի որդին՝ Արման-Մինաս Օսկանյանը, իր երկու ընկերների հետ ծեծի է ենթարկել մի երիտասարդի՝ ջարդելով վերջինիս քիթը:
«Այդ նույն Զարուհի Փոստանջյանի մազերը ես Ղարաբաղում պետք ա պռճկած լինեի»,- ասաց նա:
Այսօր՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 10:30-ի սահմաններում Իսակովի պողոտայից դեպի Աթենքի փողոց ընկած ճանապարհահատվածում՝ Հրազդան տոնավաճառի հարևանությամբ, բախվել են Երևան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Արմեն Մանուկյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 34 TԼ 746 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 43-ամյա Արթուր Խաչատրյանի վարած «Տոյոտա» մակնիշի 99 D30 ARM համարանիշի ավտոմեքենաները :
Հունվարի 13-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը մեծ տոնախմբությամբ նշել է Հին Նոր տարին, որին ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԱԺ ապարանցի պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, Վրեժ Մարկոսյանը, Ռուբեն Հովսեփյանը….
«Ոստիկանությունում էրեխուս էն օրն են գցել, որ չեք պատկերացնում, աջ ձեռքի չորս մատները կտրել են, երեք օր շարունակ հաց չեն տվել, երբ վատացել է շտապ օգնություն են կանչել, բայց իրանք էլ են հրաժարվել տանել հիվանդանոց»,- նշել է Կարինե Ամոյանը:
Հայտնի «գոմեշի մսի» քրեական գործով միակ կալանավորված, Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանի առողջական վիճակը վատ է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Օհանջանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը: