2013 թվականի հուլիսի 25-ին Երևան քաղաքի բնակիչ Գ.Ա.-ն, օգտվելով մայրաքաղաքի Մանթաշյան փողոցի 4/2 շենքի 32 բնակարանի դուռը բաց լինելու հանգամանքից, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի մուտք է գործել նշված բնակարան, սակայն բնակարանում գտնվող տանտիրուհի Ե.Մ.-ն բռնել է վերջինիս և քաշքշուկի ընթացքում պատռել Գ.Ա.-ի շապիկը և պատճառել քերծվածքներ:
Գերագույն հոգևոր խորհուրդը քննության առավ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ, Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարական գրությունը, ինչպես և Ֆրանսիայի հայոց թեմում դրան առնչված զարգացումների հետ կապված հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը hուլիսի 30-ին ընդունեց «Մեդիա-Շանգալ» եզիդների միավորում ՀԿ-ի ներկայացուցիչներին:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին, ժամը 13:20-ի սահմաններում N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մանուչար Մերուժանի Մանուչարյանը գտնվելով պահակակետի դիտաշտարակում, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ԱԿՍ-74 տիպի ինքնաձիգից ինքն իրեն հասցրել է մահացու հրազենային վիրավորում:
168.am-ը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից այսօր հետաքրքրվեց, թե հիմնավոր համարո՞ւմ է տրանսպորտի թանկացման դեմ պայքարող ակտիվիստների կողմից Հենրիկ Նավասարդյանի ու իր հրաժարականի մասին բարձրացված պահանջը:
Թվով 23 ավտոբուսային (հ.հ. 2, 6, 10, 19, 21, 25, 26, 29, 37, 39, 42, 49, 50, 52, 56, 60, 61, 62, 63, 64, 66, 67, 68) և թվով 1 միկրոավտոբուսային (հ.77) երթուղիների համար մրցույթներ չեն անցկացվել։ Նշված երթուղիների համար պարբերաբար հայտարարվում են լրացուցիչ մրցույթներ, որոնց, սահմանված կարգով, կարող է մասնակցել ցանկացած իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր։
Օգոստոսի 1-ից ուժի մեջ կմտնեն Արագածոտնի մարզի Մեծաձոր և Շիրակի մարզի Կարմրաքար գյուղական համայնքների ղեկավարների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին ՀՀ կառավարության որոշումները:
«Սակագինը եթե բարձր լինի, մենք կկարողանանք այն որակը ապահովել, որը մենք բոլորս ենք ուզում, երևանցիներն են ուզում»:
Մենք նաև զգոնության կոչ ենք անում Երևանի և հանրապետության մարզերի քաղաքացիական ակտիվին, առաջին հերթին` երիտասարդությանը, և հորդորում ենք պատրաստ լինել համարժեք դիմադրություն ցույց տալու ցանկացած քաղաքում ավտոտրանսպորտի թանկացման քայլերին:
Այսօր կեսօրին մահացած հայտնի հայ շոումեն Մարկ Սաղաթելյանի հուղարկավորությունը կկայանա ուրբաթ: Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել է Սաղաթելյանի հարազատներից մեկը` Սերգեյ Օսիպյանը:
Եթե քեզ թվում է, որ Մոսկվայում ապրողները կյանքից գոհ են, սխալվում ես, ահավոր քաղաք է, շատ դժվար քաղաք է… Ես քեզ ասեմ` այնտեղ ինչից եմ նեղվում. արև չկա: Երբ դու սովոր ես արևին, երբ ամեն օր վեր ես կենում, տեսնում ես արև, ասում ես` էս ինչ լավ ա, այնտեղ արև չկա, միշտ մռայլ եղանակ է, այնտեղ էլ հեշտ չի ապրել…
Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջայց էր կազմակերպել Նոր Նորքի տարբեր զանգվածներում: Շրջայցի ժամանակ 168.am-ը Տարոն Մարգրայանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է նա մեկնաբանում մամուլում շրջանառվող տեսակետներն ու տեղեկություններն այն մասին, թե ինքը «գծատեր» է և հասարակական տրանսպորտի թանկացումն առաջին հերթին իր համար է շահավետ:
Այսօր առավոտից երևանյան տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարող երիտասարդները Հենրիկ Նավասարդյանի և Միսակ Համբարձումյանի պաշտոնանկության պահանջով թռուցիկներ են բաժանում մայրաքաղաքի փողոցներում:
Հուլիսի 30-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները 1956 թ. ծնված Հովհաննես Պ.-ին պատկանող, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում գտնվող տնամերձ հողամասի զննությամբ հայտնաբերել և առգրավել են մշակումն արգելված կանեփի 217 կանաչ բույս` 29 կգ ընդհանուր կշռով:
Այժմ ժամանակն է մտածելու, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի տրանսպորտը, որպեսզի հասանելի լինի և բավարարի մեր քաղաքացիների պահանջներին:
Ժամը 00.30-ի սահմաններում, Զովունի գյուղում «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենայի գազալիցքավորումից հետո ավտոմեքենայի ուղևոր Կարեն Մ.-ն նստել է ավտոմեքենա, որի ընթացքում մեքենայի սրահում բոց է բռնկվել, և ստացել է այրվածքներ:
ան մոտ հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել էին, որ Վ. Սարգսյանին ծեծի էր ենթարկել նրա տղան՝ 37-ամյա Վարդան Ստեփանյանը, ով ունի 2 անչափահաս տղաներ
«Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր անասթեզիոլոգ Անատոլի Գնունին հայտնեց, որ քիչ առաջ մահացել է Մարկ Սաղաթելյանը: Նա այդպես էլ կոմայից դուրս չի եկել.
Մարկ Սաղաթելյանի առողջական վիճակը գիշերվա ընթացքում մնացել է անփոփոխ, և նա շարունակում է ապրել արհեստական կենսապահովման ապարատների շնորհիվ:
Այսօր` հուլիսի 31-ի կեսգիշերին` թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է 34-ամյա Նվեր Աբելյանը, ով նշված հիվանդանոց էր տեղափոխվել Հրազդանի բժշկական կենտրոնից:
ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կառավարության հինգշաբթի օրվա նստում կներկայացնի որոշման նախագիծ, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի,
Չարաբաստիկ գիշերը, հերթական ծեծի ընթացքում 77-ամյա տիկին Վերգուշին հաջողվել էր պատուհանից փախչել և պատսպարվել հարևանի տանը: Հարևանն էլ շտապօնություն էր կանչել և տիկին Վերգուշին հիվանդանոց տեղափոխել:
Անվտանգ սննդամթերք ձեռք բերելը մեր ժամանակաշրջանի առօրյայի լրջագույն խնդիրներից է:
Սենյակի մի հատվածում 80-ականներին հայտնի աստղերի, մյուսում` Կարեն Դեմիրճյանի նկարներն են` ի հիշատակ լավ ու բարի ժամանակների: Հիմա դրանցից միայն հիշողություններ են մնացել: Միակ նորությունը համակարգիչն է, այն էլ ձմռանը ցրտից դանդաղ է աշխատում:
Դասասենյակների առաստաղներին նկատվել էին առաստաղից պոկված ծեփեր և ճեղքեր (4×70սմ): Վերոնշյալ հարկերի դասասենյակներում նկատվել էին նաև առաստաղների կորացումներ, իսկ երկրորդ և երրորդ հարկերում՝ առաստաղին առաջացած փոքր ճեղքեր (մոտ 5մ):
Քրեակատարողական հիմնարկի կալանավորներին տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել և տևական ժամանակ կալանավորները մեքենայի մեջ սպասել են մինչև կգան ԱՊՊԱ-ի գործակալները:
Սոցիալապես անապահով ընտանիքները հիմնականում բնակվում են Աբովյան քաղաքի վթարային երեք շենքերում: Բնակիչներից Սուսաննա Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ սովորաբար իրենց գոյությամբ որևէ մեկը չի հետաքրքրվում: Նրան շատ էր զարմացրել նաև լրագրողի այցելությունը:
Այսօր՝ հուլիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:40-ի սայմաններում Mitsubishi Pajero io մակնիշի 27 OO 637 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ծովագյուղ-Շորժա- Վարդենիս ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել «Արևշատ» հանգստյան գոտում տեղադրված տաղավարի մոտ:
Այս պահին «Նաիրի» բժշկական կենտրոնի առջև հավաքված են Մարկ Սաղաթելյանի ընկերներն ու հարազատները: Այնտեղ էին եկել Հրանտ Թոխատյանը, Արամոն, Ալեն Սիմոնյանը, Արմեն Պետրոսյանը` Մենչը, Կարեն Քոչարյանը և այլք:
Երևան քաղաքի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամների անունից խնդրում եմ պարզաբանել Երևանի քաղաքապետի 18.06.2013թ. N 3104-Ա որոշմամբ իր խորհրդականներին ոլորտային պատասխանատուներ նշանակելու իրավաչափության հարցը: