
Ծիրանն այս տարի մինչև 2000 դրամ կարող է արժենալ (տեսանյութ). news.am

Այս տարի հայաստանցիները ծիրան կուտեն հուլիսի կեսերին, գինն էլ բարձր կլինի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։
Արարատյան դաշտավայրի ծիրանենիների 90 տոկոսը ցրտահարվել է մարտի 30-ի եւ 31-ի սառնամանիքի հետեւանքով, սակայն Արագածոտնի եւ Կոտայքի մարզերում ծիրանենիները նոր են ծաղկել։
«Ծիրանը այս տարի ավելի ուշ կհասնի՝ հուլիսի կեսերին, գինը բարձր կլինի՝ 500-2000 դրամ, եւ արտահանումը կրկնակի կնվազի»,-ասաել էՀրաչ Բերբերյանը՝ նշելով, որ Արագածոտնի եւ Կոտայքի մարզերում նոր ծաղկող ծիրանենիներին այլեւս ցրտահարման վտանգ չի սպառնում։
Մանրամասներն ` այստեղ