Բաժիններ՝

Ավտովթար` Երևանում. «Քրեյզի» գիշերային ակումբի 2 մերկապարուհիները տեղափոխվել են հիվանդանոց

Ապրիլի 22-ին, ժամը 05.30-ին ահազանգ է ստացվել, որ միջհամայնքային Մ-5 ավտոճանապարհի Արգավանդ-Փարաքար հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 20LS868 , «Օպել Վեկտրա»մակնիշի 31ՕԼ021 և «Տոյոտա Լանդ Կրուզեր» մակնիշի 19ՏԼ731 պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչից Հ. Գ.-ը (ծնվ. 1982թ.) և Ս. Ղ.-ը (ծնվ. 1955 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Մալաթիա» ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Գագիկ Շամշյանի  տեղեկություններով վիրավոր Ա. Կաշլիկովան և Դ. Հաբիբուլինան որպես մերկապարուհիներ աշխատում են Մյասնիկյան պողոտայում գործող «Քրեյզի» գիշերային ակումբում:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն     

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս