Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է թե ինչպես է անօթևան մարդը Մոսկվա կինոթատրոնի հարակից տարածքում անգլերեն և ռուսերեն խոսում անցորդների հետ:
Երեւանի Ազատության հրապարակում արդեն մի քանի շաբաթ նստացույց հայտարարած Արցախյան ազատամարտի մասնակիցները օգոստոսի 2-ին հռչակեցին իրենց պայքարի նպատակները:
Պարզվում է՝ երեկ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող հանրախանութի մոտից բերման ենթարկված 1955թ. ծնված Արշալույս Հ.-ն նույն ինքը՝ «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արշալույս Հարությունյանն է: 168.am-ի հետ զրույցում Արշալույս Հարությունյանը հաստատել է, որ ոստիկանության հաղորդագրության մեջ նշված անձանցից մեկը ինքն է:
«Կադրերի ռեզերվ էին ուղարկել, այլ աշխատանք չեն առաջարկել, մենք էլ որոշեցինք էլ չսպասել, դիմում է գրել` թոշակի գնա, որպեսզի հետո այլ աշխատանքի գնա, բայց ոչ այս համակարգում, այլ ուրիշ»:
Եթե ապօրինի գումար գանձողները շարունակելու են իրենց գործը, դա կարող է հարուցել մեր քաղաքացիների դժգոհությունները, և այստեղ արդեն գործառույթը իրավապահ մարմիններինն է, հրավիրած խորհրդակցությունում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ նկատի ունենալով ավտոկայանատեղիներում աշխատող մարդկանց:
Օգոստոսի 7-ին ժամը 11:00-ին Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը Հայաստանի Հանրապետության վարչական դատարան մուտք կանի իր հայցադիմումը «Երևանի քաղաքապետի 19.07.2013թ. թիվ 3660-Ա որոշումն առոչինչ ճանաչելու, իսկ 19.07.2013թ. թիվ 3661-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին»:
Օգոստոսի 5-ից ազատամարտիկները նստացույց են սկսել Վարդենիս քաղաքի գործկոմի այգում: Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ազատամարտիկները պահանջում են լուծում տալ իրենց սոցիալական խնդիրներին: Նրա խոսքով՝ այժմ ինքն նստացույցի վայրում չեն, սակայն ազատամարտիկներն այնտեղ շարունակում են նստաույցը:
168.am-ի հետ զրույցում սահմանամերձ Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Ադինյանն ասաց, որ երեկ գիշեր ևս կրակոցներ են եղել, ինչի արդյունքում նաև ժամկետային զինծառայող է վիրավորվել:
Հայկական զինված ուժերը կպատասխանեն համարժեք գործողություններով այնքան ժամանակ, մինչև ադրբեջանական կողմը չհրաժարվի իր սադրանքներից: Ինչպես միշտ՝ իրավիճակի լարման և կորուստների համար ամբողջ պատասխանտվությունը մնում է ադրբեջանական իշխանությունների վրա
168.am-ի հետ զրույցում Հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնի համաճարակաբան Անահիտ Հակոբյանն ասաց, որ շան կծածի դեպքերից մեկ երրորդը հասցվել է թափառող կենդանիների, մնացած մասը` տնային պայմաններում պահվող շների կողմից:
Հարցին՝ որտեղի՞ց է Տ. Հարությունյանը կարողացել 10 մլն դոլար գումար գտնել՝ ներդնելու համար, «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի տնօրենը պատասխանել է. «Ներգրավված վարկային միջոցների, փոխառությունների հաշվին»:
Նա քայլելով հարցրեց` ո՞նց եք, ասացի` վատ: Նա ասաց` Ձեզ առաջարկել եմ բարձրանալ վերև, նստել բանակցությունների սեղանի շուրջ: Նա այդ ընթացքում քայլում էր, անգամ քաղաքավարության տարրական կանոններին չէր հետևում` չսպասելով, որպեսզի ես պատասխանեմ իր առաջարակին կամ հարցերին
Այսօր՝ օգոստոսի 6-ին, Երևանի անվադողերի գործարանում առաջացած խոշոր հրդեհի ժամանակ արված լուսանկարներում մարդու գլուխ է ուրվագծվել:
Ժողովուրդը այդ հրապարականների պահանջի հետ համաձայն չէ: Հարցրեք ժողովրդին:
Փողոցում կատարված վիճակը, ցույցերը, պիկետները չես կարող բերել եկեղեցի: Եթե այդ վիճակները բերես եկեղեցի, այդ մեթոդները աշխատեցնես եկեղեցում, հետո պիտի ցախավել վերցնես և ավգյան ախոռների նման մաքրես այդ եկեղեցին, որովհետև դա շատ լուրջ խնդիր կարող է լինել
Նստացույց հայտարարած երիտասարդներից Սուրեն Սահակյանը գիշերը տեղափոխվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ hիվանդանոց: Բժիշկներն աղտորոշել են արևահարություն. Սուրենի ջերմությունը 40 աստիճանից չի իջնում…
Ըստ «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի տնօրենի՝ կազմակերպությանը մնալու է ոչ թե 70 տոկոս, այլ հարկատեսակները հանած, շատ ավելի չնչին մասը:
Գյումրիում քառորդ դար է, ինչ հարյուրավոր ընտանիքներ բնակվում են «ժամանակավոր կացարաններ» կոչվող վագոն-տնակներում: Դրանք վաղուց շարքից դուրս են եկել և պարզապես բնակության համար ոչ պիտանի են դարձել: Վագոն-տնակներում սոսկալի պայմաններ են` ձմռանը սաստիկ ցուրտ է, ամռանն անտանելի տոթ է, իսկ գարնանն էլ` կաթոցներից խոնավ ու գորշ տեսարան: «Շիրակ կենտրոնի» կողմից ներկայացվող այս տեսանյութը Գյումրիի առավել […]
Տավուշի մարզի Այգեպար գյուղի մարտական հենակետում օգոստոսի 5-ին, ժամը 23:55-ի սահմաններում հակառակորդի արձակած գնդակից ձախ ազդրի միջանցիկ վիրավորում է ստացել զինծառայող Արմենակ Շամիրի Այվազյանը:
Օգոստոսի 6-ին, ժամը 11.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորումով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել Երևանի Ազատամարտիկների փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բնակիչ` 1990 թ. ծնված Ա. Հ.-ն, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Վճարովի ավտոկայանատեղերի անօրինականության մասին տեղեկությունները ապատեղեկատվություն են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանը:
Պայմանավորվածության համաձայն` օգոստոսի 5-ին, Գեղեցիկ Վ.-ն երեխայի վաճառքի համար Ալլա Հ.-ից պահանջել և ստացել է 7.000 դոլար, իսկ մնացած 8.000 դոլարը, ըստ նախնական պայմանավորվածության, Ալլա Հ.-ն Գեղեցիկ Վ.-ին պետք է հանձներ մի քանի օրվա ընթացքում:
Արդեն 5 ժամից ավելի է` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարները 1 տասնյակից ավելի հրշեջ-մեքենաներով փորձում են մարել Բագրատունյաց փողոցի վրա գտնվող, նախկին շինգործարանում առաջացած խոշոր հրդեհը:
Նուրհան սրբազանը, իբրև բողոքի նշան, կաթողիկոսին հղած նամակում հայտնել է սեպտեմբերի 21-28-ը կայանալիք եպիսկոպոսական ժողովին իր՝ չմասնակցելու մասին:
Վանաձորից Ալավերդի, միևնույն ժամանակ նաև միջպետական Վանաձոր-Վրաստան ավտոճանապարհին կան հատվածներ, որոնք իսկապես պատուհաս են վարորդների համար:
Ասում են` կան հատուկ աղջիկներ, որ, այսպես կոչված, էլիտար են ու «նախատեսված են միայն օլիգարխիկների համար»: Առավել հետաքրքրասերներն էլ գիտեն, թե ե՞րբ և ո՞ր խաղատներն են սիրում այցելել քաղաքական գործիչներն ու հայտնի օլիգարխները: Գիտեն, բայց անուններ նշել չեն համարձակվում:
Արագածոտնի մարզի Ծիլ Քար գյուղում արդեն իսկ սկսվել են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Գյուղում բնակիչները ձմռանը որպես վառելիք են օգտագործում նաև աթարը, այն այս օրերին հավաքում են և չորացնում: 168.am-ի թղթակիցը լուսանկարների շարք է արել այն մասին, թե ինչպես են բնակիչները աթարը չորացնում
«Հայփոստն» ընդամենը ծառայություն է մատուցում, տեղ է հասցնում այն ապրանքները, որոնք տարբեր երկրներով առաքվում են այստեղ: Եթե անգամ որևէ բան վնասված է լինում, ապա այնտեղից արդեն իսկ նշված է գալիս:
Տանտիկինը հիշում է, որ Բուդապեշտում հայ զինվոր Գուրգեն Մարգարյանի սպանության մասին լուրն իմանալուց հետո Ֆելիքսը բարձրաձայն լացում էր:
Սահմանամերձ Տավուշի մարզի որոշ համայնքներում արդեն մեկ ամսից ավելի է, ինչ խոզերի անկում է նկատվում: Գյուղացիների մեջ տարածված խոսակցությունների համաձայն` մարզում կրկին գլուխ է բարձրացրել խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդությունը: