Ֆրանսիայի Մոնտելիմար քաղաքն արդեն երկու տարի է՝ Սյունիքի մարզի Սիսիանի քույր քաղաքն է: Օրերս Մոնտելիմարի քաղաքապետարանի հրավերով Սիսիանի պատվիրակությունը յոթօրյա այցով գտնվում էր այնտեղ:
Օգոստոսի 2-ին, ժամը 17.00-ին, Երևանի Չարենցի փողոցի թիվ 93 տան դիմաց «Սեատ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Կիա» մակնիշի ավտոմեքենայի:
«ԳԱԶ-31025» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ-Արարատ ճանապարհի 3-րդ կմ-ին` Տափերական գյուղում, վրաերթի է ենթարկել 1993թ. ծնված Աստղիկ Խաչատրյանին:
Օգոստոսի 2-ին, ժամը 10.10-ին, «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հալաբյան փողոցի թիվ 59 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 79-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 2-ին հյուսիսարելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից վիրավորում է ստացել զինծառայող, 1993թ. ծնված Սարմեն Սասունի Քոչարյանը:
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 2-ին, ժամը 15.40-ին, Ստեփանավան քաղաքի Հոկտեմբերյան փողոցից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Ալեքսանդր Մ.-ն, որը ս/թ հունիսի 18-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Օգոստոսի 3-ին, ժամը 09.45-ին տեղեկատվություն է ստացվել, որ օգոստոսի 2-ին ժամը 19.00-ի սահմաններում տեղացած կարկուտից Արագածոտնի մարզի Արտենի գյուղում վնասվել են 20 հա մշակովի ցանքատարածություններ և 30 հա խոտածածկ տարածք:
Օգոստոսի 3-ին, ժամը 07.51-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում` «Գեղամա» ռեստորանային համալիրում, հրդեհ է բռնկվել:
Galatv.am-ը փորձում է պարզել ՀՀ ուժային կառույցներից, թե ինչպես է ստացվում, որ Ռուսաստանի տարբեր երկրամասերում ձերբակալվում են օրենքով գողեր, ովքեր չնայած այլազգի են, սակայն ունեն հայկական կեղծ անձնագրեր և կրում են հայկական կեղծ անուն-ազգանուններ:
Հուլիսի 31-ին Կրասնոդարի քրեական հետախուզության աշխատակիցների կողմից ձերբակալվել է 29-ամյա «օրենքով գող» Դավիդ Ջանգիձեն, որը քրեական շրջանակներում ավելի շատ հայտնի է որպես Դաթո Կրասնոդարսկի։
1993 թվականի սեփականաշնորհումից հետո մինչ օրս Մասիսի պահածոների փակված գործարանի հարցը միշտ էլ բարձրացրել են ամենաբարձր մակարդակով: Նախկինում այդ հարցով դիմել են նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանին, բոլոր ժականակների մարզպետներին, Մասիսի բոլոր քաղաքապետերին:
Հայաստանի Հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 8484, նախորդ տարվա առաջին կիսամյակի 7560-ի դիմաց։ Հանցագործության դեպքերի թիվն ավելացել է 924-ով կամ ավելի քան 12%-ով։
Մենք այստեղ հավաքվելու ցանկություն չունենք: Մենք Աղվանի ու իր հիմնարկի անունը տալու ցանկությունը հեչ չունենք: Մենք ուզում ենք, որ չունենանք քաղբանտարկյալ:
2013 թվականից Գյումրիում իր գործունեությունն է սկսել Շիրակի թեմի սոցիալ- կրթական կենտրոնի երիտասարդական բաժնի «Թրեյնինգ ակումբը»: Ծրագրի հիմնական նպատակն է՝ համախմբել երիտասարդներին, ուսանողներին, երիտասարդ առաջնորդներին, թրեյներներին և այն երիտասարդներին, ովքեր ունեն թրեյնինգների մասնակցելու հետաքրքություններ: Ակումբի շրջանակներում սեմինարների և թրեյնինգների հիմնական նպատակն է՝ երիտասարդներին կրթել ոչ ֆորմալ ձևով, ընդլայնել մտահորիզոնը և արդյունավետ կազմակերպել նրանց ժամանցը, հմուտ փորձագետների […]
ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր ստացել է փաստաբան Հայկ Ալումյանի դիմում-հարցումը՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին մամուլի հրապարակումներով, և ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ քննարկելու ու դիմումատուին պատասխանելու համար:
Այսօր՝ օգոստոսի 2-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի 68 ՍՏ 169 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Գևորգ Միրզոյանը Արշակունյաց պողոտայում՝ Հայրենիք կինոթատրոնի դիմաց, բախվել է Երևանի բնակիչ 33-ամյա Դավիթ Պողոսյանի վարած Plimut մակնիշի 14 ՕՍ 695 համարանիշի ավտոմեքենային:
Այսօր՝ օգոստոսի 2-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակցի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել Բորիս Աղասարյանը:
«Քինգ դե Լյուքս» ընկերության գործադիր տնօրեն Արթուր Դալլաքյանը հանդիպել է ընկերության վարորդների հետ, ովքեր որոշել են առաջիկայում փակել Երևան-Աբովյան միջպետական մայրուղին:
Ազատ Նիկոլայի Գասպարյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գասպարյանների ընտանիքին՝ Հայաստանի ժողովրդական արտիստ, սիրված դերասան Ազատ Գասպարյանի մահվան կապակցությամբ:
Տիգրան Եգորյանը դատական նիստի ընթացքում ասաց, որ անհայտ անձանց կողմից ոչնչացվել են որոշ ապացույցներ, մասնավորապես՝ չի գտնվել Վահե Ավետյանի վերնաշապիկը, Արտակ Բայադյանի կոշիկները, դեպքի վայրում չեն հայտնաբերվել արյան հետքեր այն դեպքում, երբ արնահոսել է Վահե Ավետյանի քիթը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղերի կառավարման հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են նաև ավտոկայանատեղերի կազմակերպման մրցույթը շահած ընկերության ներկայացուցիչները:
Երևանի «Միկրոավտոբուսային ուղևորափոխադրումների ավտոտրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության կայանատեղիից իրենց աշխատանքը սկսած վարորդները դժգոհում են օրվա, այսպես կոչված, պլանը բարձրացնելու փորձերից։
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 1-ին, ժամը 23.00-ին, Էրեբունու 4-րդ զանգվածի 38/24 հողակտորի մոտից բերման է ենթարկվել 1957 թ. ծնված Գագիկ Ս.-ն, որը ս/թ հուլիսի 31-ից հետախուզվում էր փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով:
«Օգոստոսի 1-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտագրով դիմել է թուրքական կողմին, որտեղ ցավ է արտահայտվել դեպքի կապակցությամբ, և հույս հայտնվել, որ նմանատիպ դեպքերն ապագայում չեն կրկնվի»:
Այսօր ժամը 16:30-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է անվանի դերասան Ազատ Գասպարյանը: Այդ մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սիրանույշ Մարտիրոսյանը:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 5-ին ժամը 10:00–ից մինչև ժամը 16:00–ն դադարեցվելու է….
Այս պահին Երևանի քաղաքապետարանի դիմաց հավաքվել են մեծ թվով երիտասարդներ, ովքեր արդարացիորեն շարունակում են իրենց պայքարը և պահանջում են քաղաքապետարանի իրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «ԵրևանՏրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականը:
Օգոստոսի 3-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում, 5-ին Սյունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը, խարդախության 7 դեպքից` 6-ը, իսկ շորթման 1 դեպքը բացահայտվել է: