
Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ Կճոյանը պիտի բանտ նստեն. Փայլակ Հայրապետյան. NEWS.am

Սնանկացման եզրին գտնվող Փայլակ Հայրապետյանը պայքարելու է, որ օֆշորային սկանդալի մեջ գտնվող, արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը բանտ նստեն: Այս մասին NEWS.am-ին ասել է Փայլակ Հայրապետյանը:
«Այս ամեն ինչի գլխին կանգնած է Տիգրան Սարգսյանը: Չարիք, որ եկավ Հայաստանի գլխին: Նա պիտի հավաքարար լիներ, ոչ թե վարչապետ: Այդ գումարները տարել են օֆշոր, հետ բերել ու Հայաստանում 7,5 մլն դոլարի ոսկի գնել: Ում են տվել, ինչ են արել, ոչ մեկը չգիտի: Առանց «դակումենտի» Տիգրան Սարգսյանը 10 մլն 700 հազար է ուղարկել Աֆրիկա, իսկ ռիսկային գոտի համարվող երկիր գումար ուղարկելու համար Ազգային անվտանգության ծառայության, Ֆինանսների նախարարի, նույնիսկ երկրի նախագահի իմանալն է պարտադիր: Պայքարելու եմ մինչեւ վերջ: Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ Կճոյանը պիտի բանտ նստեն»,- ասել է նա:
78-ամյա գործարարի խոսքով՝ իրեն այս պահին բացի արդարությունից ոչինչ պետք չէ. «Ինձ պետք չի, բայց նա պետք է նստի բերդ, Աշոտը պիտի նստի, Կճոյանը պիտի նստի»:
Փայլակ Հայրապետյանը սպասում է, թե երբ են արտահանձնելու Աշոտ Սուքիասյանին, որպեսզի վերջինս պատմի, թե ում է տվել այդ գումարները: Այնուամենայնիվ, սնանկացման եզրին գտնվող գործարարը չգիտի՝ Սուքիասյանն իրական մեղավորների անուններ կտա, թե ոչ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: