Բաժիններ՝

Զոհված զինվորի ընտանիքը բնակվում է կիսախարխուլ տնակում (տեսանյութ)

Գյումրու տնակային ավանների վաղուց շարքից դուրս եկած տնակներում ավելի քան քառորդ դար բնակվում են հարյուրավոր ընտանիքներ, ովքեր ընդգրկված չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակաների հերթացուցակներում:

Տասնյակ ընտանիքների հերթացուցակներում չհաշվառելու պատճառներից մեկն էլ այն է, որ երկրաշարժի հետևանքով սեփական բնակարաններ չեն կորցրել: Նրանց թվում տասնյակ ընտանիքներ էլ երկրաշարժի պահին բնակվել են վարձով: Թեև այդ ընտանիքներից շատերն իրենց նախկին աշխատավայրերում ընդգրկված են եղել բնակարանային հերթացուցակներում, սակայն նրանց բնակարաններ ստանալու իրավունքները չեն պահպանվել: Պետության կողմից այսպիսի կարգավիճակ ունեցող ընտանիքների կացարանային պայմանների բարելավման որևէ ծրագիր գոյություն չունի:

Ներկայացվող տեսանյութը Արցախում, պարտադիր զինվորական ծառայության ընթացքում, զորացրվելուց ընդամենը 15 օր առաջ, թշնամու դիպուկահարի կրակոցից զոհված զինվորի ընտանիքի բնակարանային ծանր պայմանների մասին է:

shirakcentre.org

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930