
Հայտարարությունների նոր ցուցատախտակներ են տեղադրում Երևանում

Երևանի արտաքին տեսքի ձևավորման ու բարեկարգման ծրագրի շրջանակում բոլոր վարչական շրջաններում արդեն մեկնարկել են յուրօրինակ ոճով հայտարարությունների նոր ցուցատախտակների համալրման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2013թ. սկիզբ առած այս գործընթացն ունի մեկ նպատակ՝ մաքուր պահել քաղաքամայր Երևանն ու ազատվել պատերն ու հենասյուները աղտոտող գովազդների և հայտարարությունների տարածման անընդունելի եղանակից: Մայրաքաղաքի վարչական շրջանների կողմից նախապես ընտրված վայրերում ընթացիկ տարում կտեղադրվի շուրջ 100 հայտարարությունների ցուցատախտակ: