Բաժիններ՝

Վարդան Այվազյանի եկամտի միակ աղբյուրը աշխատավարձն է

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Այվազյանի եկամուտն անցած տարի կազմել է միայն նրա պատգամավորական աշխատավարձը՝ 3 մլն 504 հազար 650 դրամ: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նրա ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրում որևէ այլ եկամուտ նշված չէ:

Միաժամանակ Վ.Այվազյանի բանկային միջոցները փոփոխության չեն ենթարկվել և տարվա սկզբում նրա ունեցած 12.9 մլն դրամ և 72 հազար դոլար գումարը նույնությամբ առկա է եղել տարվա վերջին:

Որևէ անշարժ կամ շարժական գույքի առք ո վաճառք Այվազյանն անցած տարի չի իրականացրել:

Հիշեցնենք, որ Վարդան Այվազյանը, 2012 թ-ին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի համաձայն, ունի 7 շենք-շինություն (ընդհանուր մակերեսը՝ 619.3 քմ), 3 հողամաս Կոտայքի մարզում և Երևանում, 2 ավտոմեքենա («Ռենջ Ռովեր-սպորտ» և «Բենթլի»): Նրան են պատկանում «Գործիքաշինական» ԲԲԸ-ի 25.7 % բաժնետոմսերը, «Յունիկում» և «Այվասու» ընկերություններն ամբողջությամբ, «Տբեբի» ՍՊԸ-ի 90% բաժնեմասը:

Բավականին համեստ է նաև Վարդան Այվազյանի կնոջ՝ Մարիամ Գինոսյանի հայտարարագիրը: Ըստ այդմ՝ 2013 թ-ին նա որևէ եկամուտ չի ունեցել, բայց տարվա սկզբում բանկային հաշվին եղած 1 մլն դրամից չի օգտվել. գումարն առկա է նաև տարվա վերջում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս