Բաժիններ՝

Լոռու մարզի 3045 հուշարձաններից 100-ը վտանգված են

Asparez.am-ըգրում է. 1983թ-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 18-ը հռչակել է հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օր: Լոռու մարզային մասնաճյուղում օրը նշում են աշխատանքից չտարբերվող առօրյայով՝ մաքրման աշխատանքներով, բայց կազմակերպվում են նաեւ տարբեր միջոցառումներ՝ բաց դասեր, դասախոսություններ, սեմինարներ.

«Որ միջոցառմանը մասնակից աշակերտները ծանոթանան իրենց համայնքի, տարածաշրջանի պատմամշակութային արժեքներին, զինվորականները իմանան, թե ինչու բացի հայրենի սահմանների պաշտպանությունը, իրենք նաեւ կոչված են մեր մշակույթի պաշտպանությունն իրականացնել»,-ասում է Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության պետ Արմեն Գերյանը:

Լոռու մարզում հաշվառված է 3045 հուշարձան, սակայն վերջին 6 տարվա ընթացքում ծառայության աշխատակիցները հաշվառումից դուրս մնացած 300 հուշարձան են գտել, կան նաեւ չհաշվառված հուշարձաններ, որոնք կառուցվել են 2004թ-ի գրանցումից հետո:

Մարզում կան շուրջ 100 վտանգված հուշարձաններ, սրբավայրեր, պաշտամունքային կոթողներ, հավատքի կոթողներ, եկեղեցիներ, մատուռներ, վանքեր: Հավատքի օջախների մեծ մասը կառուցված է վաղ միջնադարում՝ 5-7-րդ դարերում, միջնադարում՝ 10-13-րդ դարեր եւ 1800-1900-ական թվականներին: Դրանք վտանգված են տարբեր հանգամանքների պատճառով՝ ժամանակը, որպես քայքայող օղակ, բնական ազդեցությունները, միջնադարի ասպատակությունները, որոնք նպատակային քանդում ու ավիրում էին մեր եկեղեցիները, տարերային աղետները, 1988-ի երկրաշարժը, կոմունիստական ժամանակաշրջանը. «Հատուկ մտածված քանդել են եկեղեցիները, կառուցել գյուղի դպրոցն ու մանկապարտեզը, կամ եկեղեցու քարերը նվիրել են գյուղացիներին, որ իրենց գոմը սարքեն, խրախուսվել է դա 1930-40-ականներին»:

Վտանգված հուշարձանների եւ սրբավայրերի մաքրման եւ բարեկարգման համար մասնաճյուղը համագործակցում է տարբեր կառույցների ու կազմակերպությունների հետ. «Մեր պարտավորությունն ու աշխատանքի հիմնական գործառույթն է, որ այն ֆիզիկական ու տեխնիկական վիճակով, որ հուշարձանը՝ կամուրջ, կոթող, դամբարան, քարանձավ, հասել է մեր օրերը, մենք այդ պահպանված հուշարձանը կարողանանք պահպանենլ. եթե չբարելավենք նրա տեխնիկական վիճակը, ապա գոնե նույն վիճակով փոխանցենք մեր հաջորդ սերունդներին»,-ասում է Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության պետ Արմեն Գերյանը:

Մանրամասներն ` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս