Ամերիկյան դատարանը մեղավոր է ճանաչել հայկական հանցախմբի երկու ղեկավարներին.«Ազատություն»

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` Ամերիկայի Միացյալ Նահանգներում ավարտվել է հերթական աղմկոտ դատավարությունը հայկական հանցախմբի երեք անդամների նկատմամբ: 

Ըստ ԱՄՆ Արդարադարտության դեպարտամենտի տարածած հաղորդագրության` դատարանը մեղավոր է ճանաչել Armenian Power անվանումը ստացած հանցախմբի երկու ղեկավար անդամների` «Կապոնե» մականվամբ Մհեր Դարբինյանին ր «Ձի» մականվամբ Արման Շարոպետրոսյանին, ինչպես նաև Ռաֆայել Փարսադանյանին` լայնամասշտաբ խարդախության, ռեկետի, բանկային մեքենայությունների համար:
 
«Կապոնե»-ն` երեսունութամյա Մհեր Դարբինյանը, մեղադրվում է 57 քրեական հոդվածներով` բանկային մեքենայությունների, ծանրացնող հանգամանքներում այլոց անձնական տվյալները գողանալու, նաև դատվածություն ունենալու պայմաններում` ապօրինի զենք պահելու և ռեկետի մեջ: Նրան ընդհանուր առմամբ 973 տարվա ազատազրկում է սպառնում:
 
Ինչպես նշում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը, դատարանում ներկայացված ապացույցների համաձայն Դարբինյանը Armenian Power հանցավոր խմբի պարագլուխն էր: Հանցախումբը, ամերիկյան իրավապահների տեղեկություններով, 250 բացահայտված անդամ և հարյուրավոր աջակիցներ ունի:
 
Մհեր Դարբինյանը  ըստ ամերիկյան իրավապահների` ղեկավարում էր բանկային մեքենայությունների բարդ  մեխանիզմները:
 
Դրանցից մեկով` հանցախմբի անդամներին հաջողվել էր «99 ցենտ» խանութների ցանցի դրամարկղերում հատուկ սարքեր ներդնել, որոնք կարդում էին բանկային քարտերով առևտուր անողների տվյալները, քարտի համարը և գաղտնաբառը փոխանցում հանցավոր խմբի անդամներին: Օգտագործելով այդ տվյալները՝ նրանք հազարավոր մարդկանց հաշիվներից գումար են գողացել: Ամերիկյան դատախազության տվյալներով` միայն այս խարդախությամբ նրանք երկու միլիոն դոլարի են տիրացել:
 
Այս մեքենայություններին մասնակցելու մեջ է մեղադրվում նաև քսանիննամյա Ռաֆայել Փարսադնայանը: Նրան սպառնում է 30 տարվա ազատազրկում:
 
Մյուս սխեման բանկային ծառայողներին կաշառելու հաշվին է գործել: Կաշառված աշխատակիցները տրամադրել են իրենց հաճախորդների բանկային տվյալները: Այդ տեղեկություններն օգտագործելով` հանցախմբի անդամները կեղծ բանկային չեկեր են կանխիկացրել, իրենց զոհերի անուններով վարկեր ձևակերպել:
 
Armenian Power-ը ոչ միայն «փաստաթղթային» խարդախություններով է զբաղվել, այլ նաև ռեկետով` սպառնալիքով գումարներ է հավաքել հայկական համայնքի ներկայացուցիչներից, անգամ փրկագին ստանալու համար մարդկանց առևանգելել:
 
Ռեկետի և շորթման դրվագներով Դարբինյանի հետ մեղադրվում է երեսունհինգամյա Շարոպետրոսյանը: Նրան սպառնում է 60 տարվա ազատազրկում:
 
Դարբինյանի և Փարսադանյանի պատժաչափերը դատարանը կորոշի այս տարվա հուլիսին, իսկ Շարոպետրոսյանինը` սեպտեմբերին:
 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս