Երբ մենք՝ հայերս, մշակույթ ունեինք, մյուս ազգերը ծառից ծառ էին թռչում։ Այնպես որ, հիմա, երբ մյուսներն էլ մշակույթ ունեն, մենք հանգիստ խղճով կարող ենք ծառից ծառ թռչել։ Այս կատակը գնալով իրականություն է դառնում. դրանում համոզվելու համար բավական է անգամ աչքի անցկացնել վերջին մի քանի օրվա և հատկապես երեկվա լրահոսը։
Հրաչ Բերբերյանի խոսքով, գյուղնախարարության մասնագետների «տգետ աշխատանքի» արդյունքում տուժում են գյուղացիները: «Ինչքա՞ն կարելի է դատարկախոսներին առաջ տանել: Այսօր 40 գյուղ լուրջ խնդրի առաջ է կանգնած և եթե այսպես շարունակվի, շատ շուտով 40 գյուղը կդառնա 80 և, ի վերջո, կհայտարարվի կարանտին»:
«Զվարթնոց» օդանավակայանը կրկին դադարեցրել է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը: Այս մասին տեղեկացնում է News.am-ը: Կայքի տեղեկություններով` պատճառը կրկին նույնն է. «Արմավիան» խոշոր պարտքեր ունի օդանավակայանին:
Ուսանող ունեցող ընտանիքները այսօր մեծ դժվարությունների առջև են կանգնել: Հատկապես մարզերում բնակվող ուսանողների համար ամսական կտրվածքով ավելացել են ծախերը` տրանսպորտի, անհրաժեշտ գրականության, գրենական պիտույքների, և այլն: Ամեն ինչ թանկացել է:
Կրծքով սնուցման համաշխարհային 20-րդ շաբաթվա շրջանակներում, հոկտեմբերի 16-ին Հյուսիսային պողոտայում «Վստահություն» հ/կ-ն կազմակերպել էր ֆլեշ մոբ, որն ուղղված էր կրծքով սնուցման խրախուսմանը:
Արծվաշենի վերջին մարտերում հայերի հետ կռված և զոհված, ազգությամբ եզդի Գագիկ Հաջոյանի ընտանիքը ֆինանսական ծանր վիճակում է գտնվում: Այս մասին տեղեկանալով` «Սանջար» հ/կ նախագահ Բորիս Մուրազին օգնության խնդրանքով դիմել է ՀՀ Պաշտպանության նախարարությանը:
«Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հարություն Բալասանյանն էլ 168.am-ի հետ զրույցում նշեց, որ գնումների գործընթացի կազմակերպման փաստաթղթերը մանկատունը ներկայացրել է ՏՄՊՊՀ: «Կարծում եմ, որ մեզ մոտ խախտումներ չեն արձանագրվել: Նրանք նշում են, որ գները շուկայականից բարձր են եղել: Այդ ո՞ր շուկայի թիվն է վերցրած: Ինձ համար որոշ բաներ հարցական են: Մենք ամեն ինչ արել ենք օրենքի սահմաններում, և մեր գնային քաղաքականությունը նորմալ է եղել»,- ասաց մանկատան տնօրենը:
Հոկտեմբերի 15-ից Հանրային հեռուստատեսության եթերում հեռարձակվելու է «Գտնված երազ» հաղորդաշարը: Հաղորդումը վարում է հեռուստահաղորդավար Գոհար Գասպարյանը: Անդրանիկ եթերն արդեն հեռարձակվել է: Ինչպես հաղորդման պրոդյուսեր Էլմիրա Արսենյանն է BRAVO.am-ին տված հարցազրույցում նշել, հաղորդման հյուրերը լինելու են տարբեր բնագավառի ճանաչված մարդիկ, ովքեր պատմելու են իրենց գտնված կամ չգտնված երազի մասին: 168.am-ը զրուցեց Գոհար Գասպարյանի հետ, պարզելու համար, […]
Ութ տարեկան Վլադիսլավը մինչև անցյալ տարի երազում էր բժիշկ դառնալ, որովհետև իր անուն-հայրանունը գեղեցիկ է հնչում, մասնավորապես` բժշկի մասնագիտությունը կրող մարդուն դիմելիս` Վլադիսլավ Լվովիչ: Ուրեմն` Վլադիսլավ Լվովիչը մինչև անցյալ տարի այնքան էր սիրել այդ դիմելաձևը, որ ամեն ինչ անում էր, որ բժիշկ դառնար ու իրեն այդպես դիմողներին մասնագիտական օգնություն ցուցաբերեր:
Սիրիայի Հալեպ քաղաքում երեկ սպանվել են ևս երկու հայեր` 31-ամյա Միսակ Քահաբյանը և 38-ամյա Օվսենտ Սալիբան։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
«Սիվիլիթաս» հիմնադրամի ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Գրիգորյանը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ պահանջելով վերացնել փողերի լվացման հատկանիշներով ՀՀ ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու՝ քննիչի որոշումը:
Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ դա հետևողական աշխատանքի, երկրի տնտեսական իրավիճակի ու բանակաշինության ընդհանուր ձեռբերումների հետ կապ ունեցող հարց է, և որ այսօր էլ այդ ամենը ՀՀ ԶՈւ-ի գերագույն գլխավոր հրամանատարի ուշադրության կենտրոնում է:
Քրիստոնեական եկեղեցին, այդ թվում` Հայ Առաքելականը, ինքնասպանությունը համարում է մեղքերից ծանրագույնը (իսլամն, օրինակ, ավելի հանդուրժող է` գտնելով, որ երբեմն մահն ավելի նախապատվելի է, քան տանջանքն ու անպատվությունը):
Մամուլի հրապարակումները շատ կարևոր են նաև պետական, քաղաքական գործիչների համար: Բազմաթիվ են այն դեպքերը, երբ մեր երկրում կատարված այս կամ այն իրադարձության մասին տեղեկանում ենք հենց լրատվամիջոցների հրապարակումներից, որից հետո էլ անցնում ենք այդ խնդիրների լուծմանը: Ազատ, արդար ու օբյեկտիվ մամուլն իրականում մեր գործունեության հայելին է, որից դասեր ենք քաղում, շտկում և ուղղումներ կատարում մեր ամենօրյա աշխատանքում: Մամուլը մեր երկրի հարատևման գրավականներից է` իր սրությամբ և անաչառությամբ:
Պետական եկամուտների կոմիտեն «Սիվիլիթաս» հիմնադրամում հարկային ստուգումներ սկսել է իրականացնել 2012թ. հունիսի 22-ից: Հուլիսի 17-ին ստուգումների ժամկետը երկարաձգվել էր տասը օրով: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով նախ հուլիսի 21-ին, ապա օգոստոսի 29-ին 30 աշխատանքային օրով կասեցվել էին հարկային ստուգումները «Սիվիլիթաս» հիմնադրամում:
ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը «Pastinfo.am»-ին տեղեկացրել է, որ Աբովյան քաղաքում հայտնի գործարար Մկրտիչ Խաչատրյանի սպանության գործով նոր փաստեր և տեղեկություններ կլինեն առաջիկայում:
Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանի խոսքերով, Երկիր մոլորակի բնակչության գրեթե 15-30 տոկոսը կիսաքաղց ու սոված վիճակում է, սակայն Հայաստանում այդ խնդիրը չկա։
168.am-ը փորձեց որոշ հարցերի պատասխաններ ստանալ հայտնի գոմեշի մսի քրեական գործով մեղադրյալ Ալբերտ Օհանջանյանի փաստաբան Լուսինե Սահակյանից:
Երևանից Հալեպ մեկնող հայկական բեռնատար օդանավի Էրզրումի օդանավակայանում վայրէջք կատարելը, կասկածից վեր է, որ քաղաքականացված պրիզմաների տակ պիտի դիտարկվեր: Այդպես էլ եղավ, անշուշտ. օդանավը հազիվ վայրէջք կատարած` թուրքական զանգվածային լրատվամիջոցները, որոնց զուգահեռ և համընթաց աշխուժացավ նաև միջազգային լրատուադաշտը, ողողեց լրատու գործակալությունների տարածքների բոլոր տարբերակները, վայրէջքի պարտադիր և հանկարծակի բնույթի մասին լուրերով:
Հրավիրյալների միջև լուրջ միջադեպ է սկսվել, որը, ինչպես նշում է Հոլանդիայի մեր աղբյուրը, վերածվել է իսկական բախման: Ամբողջ քաղաքում անկարգություններ են սկսվել: Ոստիկանությունը ստիպված է եղել հազարավոր երիտասարդների ձերբակալել և զինված գործողություններ կիրառել:
Կոկա-Կոլան Ամերիկայի յուրօրինակ սիմվոլն է: Այս ըմպելիքը Ատլանտայի դեղագործ Ջոն Պեմբերտոնի գյուտն է: Իր գործը նա արտոնագրել էր դեռ 1886 թ. և սկզբնապես Կոկա-Կոլան վաճառվում էր որպես դեղ` նյարդային խանգարումների և իմպոնտենցիայի դեմ: Կոկա-Կոլայի տոնուսը բարձրացնող ազդեցությունը պայմանավորված էր նրա մեջ ներառվող բաղադրամասերով՝ կոկա բույսերի տերևների էքստրակտով և կոլա բույսի պտուղների հանուկով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի և Շիրակի մարզեր: Արագածոտնում Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս» ընկերության նորակառույց գինու-կոնյակի գործարանի բացման արարողությանը, որի հիմնարկեքին Նախագահը մասնակցել էր 2010թ. սեպտեմբերին: Սերժ Սարգսյանը շրջել է ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված գործարանի արտադրամասերում, ծանոթացել արտադրության պայմաններին և ընկերության զարգացման ծրագրերին:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նախնական ուսումնասիրությունների հիման վրա հնարավոր խախտման վերաբերյալ վարչական վարույթ է հարուցել «Անահիտ Խալաթյան» ԱՁ, «Վահրամ Մելքոնյան» ԱՁ, «Գառնիկ Վարդերեսյան» ԱՁ, «Ռաֆայել Գրիգորյան» ԱՁ և «Մադոննա» ՍՊԸ-ի նկատմամբ:
Երեկ՝ հոկտեմբերի 14-ին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ համատեղ սկիզբ դրվեց «Տաթևի վերածնունդ» ծրագրին։ Իր խոսքում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը նշեց, որ ծրագիրն ուղղված է ապահովելու 9-րդ դարի վանական համալիրի և հարակից տարածքների բազմաչափային վերականգնումը:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` արգելանքի տակ գտնվող, բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ քաղաքացի Բ. Մանուկյանի կողմից ապօրինի գործողություններ կատարելու դեպքի առթիվ:
ԼՂՀ Հադրութի շրջանի զորամասերից մեկում զինծառայության ժամանակ Սուրենը ձեռք է բերել արյան քաղցկեղ ու ժամկետից շուտ զորացրվել: Նրա կյանքը երկարացնելն ու անհրաժեշտ բուժմամբ ապահովելը մնացել է առանց այդ էլ սոցիալապես անապահով ընտանքի ուսերին:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նախնական մեղադրանք է առաջադրել իրավախախտ մանկատներին և ծերանոցներին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը:
Ահազանգ է ստացվել Աջափնյակի Արզումանյան 4 շենքի բնակիչներից՝ իրենց շենքի առջև գտնվող կանաչ տարածքում սկսված շինարարության վերաբերյալ: Բնակիչները տևական ժամանակ է` փորձում են կանխել այն: Նրանք արգելել են շարունակել շինարարական աշխատանքները:
Հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը իր վիդեոբլոգում կիսվել է իր կարծիքով եկեղեցի-պետություն փոխհարաբերությունների վերաբերյալ:
Սիրիա հումանիտար օգնություն տեղափոխող ինքնաթիռի վայրէջքը Թուրքիայում պլանային էր և արվել է ըստ ձեռք բերված պայմանավորվածության։ Այդ մասին «Արմենպրեսին» տեղեկացրել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը: