Բաժիններ՝

Դավիթ Մանուկյանը զգուշացրեց Արմեն Աշոտյանին. Չհամարձակվել ակցիայի մասնակիցներից որևէ մեկին ազատել աշխատանքից

«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը ԿԳ նախարարության դիմաց տեղի ունեցող ակցիայի ժամանակ զգուշացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարին՝ չհամարձակվել իրենց սովորության համաձայն այս ակցիայի մասանակիցներից որևէ մեկին ազատել աշխատանքից։ Ակցիայի մասնակից մանկավարժներից մեկն էլ հայտարարեց, որ բողոքի ակցիային չեն մասնակցում ավելի մեծ թվով մանկավարժներ, քանի որ ուսումնական հաստատությունների մեծ մասը քաղաքականացված են ու դրա համար վախենում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել։ «Դեմ եմ»-ի մասնակիցներից մեկն էլ՝ հակադարձելով Արմեն Աշոտյանին, թե  հանդիպման չի իջնում, քանի որ բողոքի ակցիաները քաղաքակիրթ ձև չեն, ասաց, թե սա շատ քաղաքակիրթ ձև է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930