
Ուշադրություն. փնտրվում է

Որպես անհայտ կորած ԼՂՀ ոստիկանության Հադրութի շրջբաժնի կողմից որոնվում է 1956թ ծնված, Հադրութ քաղաքի Առուշանյան փողոցի թիվ 6 տան բնակիչ Վագիֆ Ռուբենի Մայիլյանը, ով 2014 թվականի ապրիլի 19-ին, ժամը 19-ի սահմաններում, Հադրութի շրջանի վարչական տարածքում գտնվող «Թոզարան» կոչվող տեղամասից դուրս է եկել անհայտ ուղղությամբ, և մինչ օրս նրա գտնվելու վայրը հայտնի չէ:
Վագիֆ Մայիլյանի արտաքին նշաններն են` հասակը մոտ 170սմ, կլորավուն դեմքով, ունի նկատելի ճաղատություն:
Հագին եղել է բաց մոխրագույն ժակետ, սև գույնի կտորե տաբատ և նույն գույնի զինվորական հնամաշ ճտքակոշիկներ:
Վագիֆ Մայիլյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Հադրութի կամ մոտակա տարածքային շրջբաժին, կամ զանգահարել (047) 94-65-12 կամ 1-02 հեռախոսահամարներով:
ԼՂՀ Ոստիկանություն