
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության և ԱԱԾ շենքերի դիմաց բախվել են Mercedes-ն ու Touareg-ը. կա վիրավոր. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ`ապրիլի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում, Նալբանդյան-Խանջյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում` Ոստիկանության քննչական գլխավոր վարչության և Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքերի դիմաց բախվել են Երևան քաղաքի Արաբկիր 27 փողոցի բնակիչ 33-ամյա Արման Մնացականյանի վարած Mercedes մակնիշի 34 AR 257 համարանիշի և Երևան քաղաքի Աճառյան 34 տան բնակիչ 22-ամյա Նարեկ Աղաջանյանի վարած Volkswagen Touareg մակնիշի 55 ՕP 551 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: