Ջրափրկարարները անմիջապես մոտեցել և ջրից դուրս են բերել Գյումրի քաղաքի բնակիչ Գ. Հ.-ին (ծնվ.1991թ.) և տեղափոխել լողափի բուժկետ:
Օգոստոսի 10-ին, ժամը 13.19-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացի փողոցի թիվ 41 տան բակում նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ ՊՆ պարենային բազայի պահեստում կատարված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը դեռ չի ավարտվել, գործն էլ դատարան չի ուղարկվել:
Օգոստոսի 9-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի թիվ 29 շենքի բակում «ԲՄՎ-528» մակնիշի ավտոմեքենան կայանված տեղից ինքնաբերաբար շարժվել է առաջ և հարվածել վարորդին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օգոստոսի 10-ին, ժամը 06.40-ին Վրաստանի ՆԳՆ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03.53-ի սահմաններում Երևան-Բաթումի ավտոճանապարհին` Ասպինձա քաղաքի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ:
«Հիշում եմ դեպքի օրը, որ պատրաստվում էի գնայի դիմավորեի, նստած էի` ասացի քունս տանում է, ես քնեմ, տեղ հասնենք, արթնացրեք, հետո արթնացել եմ այստեղ, չգիտեմ, ոչինչ չեմ հիշում, մենակ գոռում էի` ջուր տվեք»,- պատմել է Արմինեն:
Հնարավոր շահարկումները և ապատեղեկատվությունը բացառելու նպատակով՝ Դավիթ Տոնոյանը պաշտոնապես դիմել է ԿԽՄԿ-ին, որպեսզի հավաստիացնեն Հ. Ինջիղուլյանին, որ տեղի ունեցած դեպքն իրավական հետևանքներ չի առաջացնի նրա համար, ինչպես նաև ադրբեջանական կողմի պատրաստակամության դեպքում ԿԽՄԿ ուժերով կազմակերպել և ապահովել ՀՀ քաղաքացու անվտանգ և շուտափույթ վերադարձը Հայաստան:
Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետ Նիկոլայ Օհանյանը:
Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 հասցեի մոտ գտնվող կանգառում, իջնելով թիվ 44 երթուղու ավտոբուսից` նկատել է, որ պայուսակից գողացել են դրամապանակը:
Բախվել են Երևանի բնակիչներ Անուշավան Աղագյուլյանի վարած Mitsubishi մակնիշի 48 MM 048 համարանիշի և Էդգար Հարությունյանի վարած Opel մակնիշի 35 DՏ 661 համարանիշի ավտոմեքենաները:
Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Գեղարքունիքի մարզում «Միասին» երիտասարդական շարժման ամենամյա հավաքին որոշել էր անակնկալ մատուցել երիտասարդներին և ձեռքն առնելով կիթառը՝ սկսել է երգել «Բարով եկար, սիրուն կռունկ»:
«20-ամյա Արման Մուրադյանի գործով կալանավորված գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, մայոր, 41-ամյա Էմիլ Զավենի Ավետիսյանի մեղքով Արմանից առաջ ևս երկու զինծառայող է սպանվել»:
Արմավիրում համատարած երևույթ է պաշտոնյաների կողմից ճանապարհային երթևեկության ժամանակ կոպիտ խախտումներ կատարելը:
Մայր աթոռ սուրբ Էջմիածնին հարող պուրակում երեք տարի առաջ մեծ հանդիսավորությամբ բացվեց Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի արձանը, որը կանգնեցվել էր միջխորհրդարանական համագործակցության հայ-ռուսական հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովի նախաձեռնությամբ:
19-ամյա երիտասարդը կալանավորված է: Գործի դատաքննությունը շարունակվում է:
«Երևանում 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կողմից բացահայտված «բանդա»-ի պարագլուխը նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն է»:
Շիրակի մարզում հանրակրթական դպրոցների վերակազմակերպման գործընթացն ավարտվեց 2011-ին:
«Մեր գյուղում ամեն ինչն էլ հիմնախնդիր է: Գլխավորը՝ գյուղը դպրոց չունի, քանդեցին ու չեն պատրաստվում սարքել: Երեխաները գյուղապետարանի շենքում են դաս անում: Ասում են` գնացեք հարևան գյուղի դպրոցը դասի: Դե պատկերացրեք՝ վեց տարեկան երեխան ինչպե՞ս պիտի էդքան ճամփա կտրի-անցնի այն դեպքում, երբ գյուղի բազմաթիվ հոգսերով տարված ծնողը միշտ չի կարողանա տանել-բերել փոքրիկներին»:
Տիգրան Առաքելյանն ասաց, որ մեղադրող կողմը «չի կարողանում մեղադրել»: Նա նշեց, որ դատարանն օգտվում է իր համբերատարությունից. «Ես շատ համբերատար եմ, բայց չի նշանակում, որ հիմար եմ»:
Նա մոտ 20 տարի է առանց վարձավճարի ապրում է Երևանի «Էլեկտրատրանսպորտ» ընկերության վարչական շենքում հատկացված 22 քմ տարածքում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքապետարանի դիմաց երիտասարդ-ակտիվիստները շարունակում են նստացույցը: Նախաձեռնության անդամները կոչ էին անում միանալ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հրաժարականը պահանջող ակտիվիստներին:
Ի տարբերություն ՀՀ պետական բուհերից շատերի՝ Ազգային ագրարային համալսարանում ուսման վարձերն անփոփոխ են մնացել:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, օգոստոսի 8-ին, ժամը 22.00-ին, Սեբաստիայի փողոցում գտնվող սուպերմարկետի մոտից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Հայկուշ Ս.-ին, որը 2011 թ. հունիսի 7-ից ՌԴ Ստավրոպոլ քաղաքի Գրաչևսկի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի 1-ին մասի /մարմնական վնասվածք պատճառելը/ մեղադրանքով:
ՆԱՏՕ-ի քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության վարչության գործընկերության և համագործակցության բաժնի պետ Դոկտոր Ալբերտո Բինի գլխավորությած պատվիրակությունը օգոստոսի 7-ից 9-ը գտնվում էր Հայաստանում: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին ուղեկցում էր Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպա Ուիլյամ Լահյուն:
Ձեզ դիմողը Վանաձորի մանկատան նախկին մի սան է, ով մանկատնից դուրս գալով իր հետագա բախտը կապեց նույն մանկատան մեկ այլ սանի` Ռոման Վլադիրմիր Կուդաշինի հետ, ով աշխատում էր «ՀԷԿ» ՓԲԸ «Դեբեդ» մասնաճյուղում:
Դեպի Արարատ սար արշավի ընթացքում «Արարատ Դրիմ Թիմ»-ն անցել է Ջավախքի (Վրաստան) միջով և այցելել է Թմբկա Բերդ, որտեղ մասնակցել է Վահան Տերյանի օրվան նվիրվաց միջոցառմանը: Թիմն այցելել է նաև Հայաստանի պատմական մայրաքաք Անին:
2000-ականների սկզբին Երևանում սկսվեց ջրաչափերի զանգվածային տեղադրման ու բնակիչների հետ ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների պայմանագրերի կնքման գործընթացը, որի շնորհիվ հնարավոր դարձավ կարճ ժամանակամիջոցում արմատապես շտկել իրավիճակը ջրամատակարարման ասպարեզում:
Այսօր` օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: ժամը 14:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցում իրար են բախվել Վանաձոր քաղաքի բնակիչներ, 1963 թվականին ծնված Վաղինակ Մկրտչյանի վարած «Վազ 2105» մակնիշի 36 ՕՏ 038 համարանիշի և 1990 թվականին ծնված, Գևորգ Սաֆարյանի վարած «Օպել Աստրա» մակնիշի 36 VL 304 համարանիշի ավտոմեքենաները:
Նստացույցի 15-րդ օրը ակտիվիստները մտադիր են հակադարձել Երևանի քաղաքապետին՝ ցույց տալով նրան, որ պաշտոնանկությունների պահանջը միայն երեք երիտասարդներինը չէ։
Քրեական վերաքննիչ դատարանը մասնակիորեն բավարարեց ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գևորգյանի միջնորդությունը: Ամբաստանյալը միջնորդել էր դատարան հրավիրել մի խումբ անձանց և հարցաքննել որպես վկաներ: