Բաժիններ՝

«Հարսնաքարի գործով» դատապարտվածների հարազատները սպառնում են Բաղրամյան պողոտայում դիմել ծայրահեղ քայլերի. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ ապրիլի 29-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրի առջև իրենց բողոքի ակցիան էին անցկացնում աղմկահարույց, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկելու հետևանքով մահացած Վահե Ավետիսյանի գործով դատապարտվածների հարազատները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իր հետ զրույցում դատապարտվածների հարազատները հայտնում էին, որ իրենք խնդրում են որպեսզի Հանարպետության նախագահի աշխատակազմը իր հսկողության տակ վերցնի ժամանակին մեծ հնչեղություն ստացած գործը, քանի որ դատաքննության ընթացքում, դատախազի թեթև ձեռքով, դատավարության ժամանակ թույլ են տրվել խախտումներ:

«Մենք պահանջում ենք, որպեսզի վերաքննիչ դատարանը օբյեկտիվ դատաքննություն կատարի և բոլորին տա իրենց արածին համարժեք պատիժ»:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս