
Խոշոր հրդեհ` Գեղամավան գյուղում. սատկել է 18 գլուխ խոշոր ու մանր եղջերավոր կենդանի (լուսանկարներ)

Ապրիլի 29-ին, ժամը 00.54-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում են Նաիրյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 4 տան և անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը` մոտ 440 քմ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.05-ին, մարվել` 05.34-ին:
Ամբողջությամբ այրվել են Նաիրյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 4 տան և անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը` մոտ 735 քմ, 2 խմ գոմաղբ, սատկել է 18 գլուխ խոշոր և մանր եղջերավոր կենդանի:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն