Վթարի հետևանքով 2 ավտոմեքենաների վարորդները և «Վազ 21 723» -ի ուղևոր` Մոսկովյան փողոցի բնակիչ` 27-ամյա Նազիկ Փնջոյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոց:
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում բախվել են կոտայքի մարզի Ֆանտան գյուղի բնակիչ 26 ամյա Հովհաննես Գալստյանի վարած Մերսեդես մակնիշի 18 ՕՍ 808 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղի բնակիչ 27 ամյա Արտյոմ Սահակյանի վարած «Զիլ 4502» մակնիշի 31 ԼՏ 138 համարանիծի ավտոմեքենաները:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ո՞ր դեպքերում և ի՞նչ նպատակով ոստիկանը կարող է մարդու կամքին հակառակ մուտք գործել նրա բնակարան:
Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանը տնային կալանքի է ենթարկել երկու անձանց, որոնք կասկածվում են «Московский шелк» ֆաբրիկային պատկանող հանրակացարանի պահակախմբի վրա հարձակվելու մեջ։
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:
Հարվածի արդյունքում մոտ մեկ տարեկան երեխան դուրս է թռչում մեքենայից և հայտնվում ուղիղ իր ուղղությամբ սլացող մեկ այլ բեռնատարի առջև։
Ժամը 18:10-ի սահմաններում Երևան քաղաքի Չուխաջյան փողոցի բնակիչ, 37-ամյա Արթուր Գասպարյանը, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 38-րդ կմ-ի Մայիսյան գյուղի հատվածում, դեպի Արմավիր ընթանալիս, վարելով «Գրանդ Չերոկի» մակնիշի 15 00 865 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել երկաթյա սյանը, հետո հարվածել մի քանի ծառերի, արմատախիլ արել դրանք և գլխիվայր շրջվել:
Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածը, որի շրջանցիկ Նորաշեն-Ձորամուտ ճանապարհը դժվարանցանելի է:
Ֆինանսների մամուլի քարտուղար Իրինա Այվազյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ փաստաթուղթը նախարարությունում արդեն քննարկվել է:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանում՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, այսօր սկսվեց Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության գործով դատաքննությունը: Ամբաստանյալը մեկն է՝ Ստեփան Հակոբյանը, ով մեղադրվում է սպանությունը կազմակերպելու և ապօրինի ռազմամթերք պահելու մեջ:
ՏՄՊՊՀ-ը ստացել է դիմում-բողոք Երևան-Վանաձոր-Երևան և Վանաձոր-Երևան-Վանաձոր երթուղիներից օգտվող ուղևորներից այն մասին, որ նշված ուղղություններով երթևեկելու համար ստիպված են վճարել 200 դրամով ավելի, քանի որ ուղետոմսի արժեքը նախկին 1200-ի փոխարեն դարձել է 1400 դրամ:
Ա.Չոբանյանը գրպանում պահվող դանակով Հ.Նաղդալյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակին և ձախ բազկին, պատճառել թափանցող բնույթի վերք՝ թոքահյուսվածքի վնասումով, որից հետո նրան հրել և գցել է «Արզնի» ՀԷԿ-ի ջրատարը:
Եկավ հարձակվեց վրաս: Պայուսակով խփեց երեսիս, բռունցքներով` գլխիս: Ես թուլացա, ընկա թախտի վրա, էնքան երեսիս խփեց` բժժեցի, ու շուրջը ման էր գալիս, որ մի ծանր բան գտներ, խփեր-սպաներ: Ես ցավից լացում, գոռում էի, իսկ նա շարունակում էր խփել: Ասում էր՝ այ պառավ, քո տարիքի մարդիկ սատկում են, իսկ դու…
Վարչական իրավախախտում է համարվել այն, որ Երևանի Թումանյան փողոցում գտնվող «Պրագա» խանութի ցուցանակը ձևավորված է եղել ոչ հայերեն, միայն օտարալեզու և օտարատառ:
Նախատեսված բարեփոխմամբ` գազամատակարարման ոլորտում սահմանվել է սպառողների երկու խումբ` ըստ գտնվելու վայրի` գազիֆիկացված կամ չգազիֆիկացված տարածքում գտնվող, և երկրորդ` ըստ գազի օգտագործման ծավալի` մինչև 10 000 խմ օգտագործող և 10.000 խմ-ից ավելի օգտագործող:
Երեկ` հունվարի 21-ին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի նստավայրում դռնփակ դատական նիստ էր:
Ուսումնասիրության արդյունքներով հարուցվել է 10 կարգապահական վարույթ և 10 ուսումնասիրություն, որի արդյունքներով 9 դատախազի նկատմամբ նշանակվել են կարգապահական տույժեր, իսկ 19 դատախազ խիստ նախազգուշացվել և նրանց ուշադրությունը հրավիրվել է համաներման որոշման կիրառման ընթացքում նրանց կողմից թույլ տրված թերությունների, բացթողումների ու խախտումների վրա` անհրաժեշտ հետևություններ անելու և այսուհետ դրանք բացառելու համար:
Փոքրիկը չունի նաև մանկական հագուստ՝ շապիկ, ու նմանատիպ այլ բաներ. Բազմազավակ ընտանիքի հայրը զբաղվում է խոզապահությամբ, ստացած 30 ազար դրամ աշխատավարձով հոգում են վառելիքի պարտքը: Իսկ 45 հազար դրամ նպաստով՝ հաշմանդամ փոքրիկի դեղորայքի ու այլ հարցեր:
Երեկ հունվարի 21-ին Էրեբունի բժշկական կենտրոնում մահացավ 36- ամյա Հակոբ Մկրտչյանը:
2013 թվականին ևս, ինչպես նախորդ տարիներին, «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների ղեկավարությամբ, կիրականացնի մի շարք մեծածավալ ծրագրեր:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանում՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության գործով այսօրվա նիստում պաշտպանական կողմը գործով մեղադրող Արմեն Մարուխյանի դեմ բացարկի միջնորդություն ներկայացրեց:
Մեկ տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի վերաքննիչ բողոքի քննությունն այսօր տեղի չի ունեցել ամբաստանյալի պաշտպան Կարեն Մանուչարյանի՝ արձակուրդում գտնվելու պատճառով:
«Կայուն զարգացում» ՀԿ-ը անհրաժեշտության դեպքում պատրաստակամ է օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցել վերոնշյալ տեղեկատվության տրամադրման համար կատարված ծախսերը
Հունվարի 21-ին, ժամը 05.55-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորի մոտ փամփուշտ է հայտնաբերվել:
Ժամը 18:30-ի սահմաններում, Շարուրի փողոցի թիվ 27 շենքից դեպի Շիրակի փողոց ընկած հատվածում «Վոլցվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Շարուրի փողոցի բնակիչ` 48-ամյա Հասմիկ Մուրադյանին:
«Դավիթ Բ.-ին և Վարդան Վ.-ին տեղափոխել են Էրեբունի բ/կ, որտեղ էլ Վարդան.Վ.-ն որովայնի խոռոչի բաց թափանցվող վերքից ժամը 23:45-ին մահացել է»:
Արսեն Հ.-ն օգտվելով հարմար առիթից, շրջացել է Վրեժ Պ.-ին, թիկունքին աջ կողմից բռունցքով մեկ անգամ հարվածել վերջինիս դեմքի աջ այտային շրջանին, դիտավորությամբ պատճառել գանգուղեղային փակ, բութ վնասվածքի, գանգի հիմի ոսկրերի փակ կոտրվածքի ձևով, կյանքին վտանգ սպառնացող, առողջությանը ծանր վնաս, որոն հանգեցնելով գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարման` անզգուշությամբ առաջացրել են Վրեժ Պ.-ի մահը: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Հունվարի 24-ի նիստում կառավարությունը մտադիր է ընդունել ՀՀ արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու մասին որոշում` ՄԻԵԴ-ի կողմից «Շոլոխովն ընդդեմ Հայաստանի և Մոլդովայի Հանրապետության» թիվ 40358/05 գանգատով 2012 թ.-ի հուլիսի 31-ին կայացրած վճռի պահանջները կատարելու նպատակով:
Կենդանիները մատնվել են սովի. աշխարհում, առավել ևս Երևանի կենդանաբանական այգում, չլսված երևույթ է էգ առյուծների մահացու կռիվը: Սովի մատնված էգ առյուծները հարձակվել են տարեց էգ առյուծի վրա` բզկտել ու սատկացրել: Այժմ սատկած կենդանու մաշկը պահպանվում է մաշկամշակի մոտ, իսկ միսը` սառնարանում: