Բաժիններ՝

Ակցիայի մասնակից. Արմեն Աշոտյանը «գողեգող փախել է նախարարությունից»

ՀՀ ԿԳ նախարարության մոտ տեղի ունեցող «Դեմ եմ» ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, թե՝ իրենց հասած տեղեկությունների համաձայն՝ նախարար Արմեն Աշոտյանը «գողեգող փախել է նախարարությունից»։ Նա ասաց, որ եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա շատ է ցավում, որ ԿԳ նախարարությունում նման մարդիկ են աշխատում։

Մանկավարժներից մեկն էլ հայտարարեց, որ հնարավոր է նաև գործադուլ անեն, քանի որ՝ «ոնց տեսնում ենք՝ միայն գործադուլի շնորհիվ մի բանի կարող ենք հասնել»։ Նրանք որոշեցին իրենց կողմից գրված պահանջագիրը, այնուամենայնիվ, փոխանցել Ա. Աշոտյանին։ Պահանջագիրը ակցիայի մասնակիցները փոխանցեցին ԿԳ նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանին։ Վերջինս ակցիայի մասնակիցներին փոխանցեց Ա. Աշոտյանի հեռախոսահամարը՝ ասելով, որ կարող են զանգել և անձամբ պայմանավորել Ա. Աշոտյանի հետ հանդիպման համար։ Ակցիայի մասնակիցներն ասացին, որ կվերցնեն հեռախոսահամարը ու հենց հիմա կզանգեն և կպահանջեն Աշոտյանին իջնել իրենց հետ հանդիպման։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս