Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Սպիտակի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նազարյանի փաստաբանները ևս պնդում էին նրա անմեղությունը, քանի որ դեպքի նախօրեին նրան ծեծի էին ենթարկել տեղի սքինհեդները:
Վարդավառին, որը միշտ անցկացվում է կիրակի օրը, եկեղեցիներում պատարագիչը վարդաջուր է ցողում հավատացյալների վրա՝ այդ կերպ նրանց ևս հաղորդակից դարձնելով Աստծուն:
Ակցիայից մասնակիցները մտավախություն ունեն, որ սեպտեմբերին սկսվող ԱԺ աշնանային նստաշրջանին Ռուբեն Հայրապետյանը մանդատը վայր չի դնի, այսինքն՝ հետ կվերցնի իր հրաժարականի դիմումը:
ՄԻՊ-ը օրենսդիրներին կոչ է անում ապահովել հասարակության մասնակցությունն այսպիսի գործընթացներում և այդ մասնակցությունն իրականացնել հրապարակայնության, մատչելիության և թափանցիկության սկզբունքներին համապատասխան։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաշվետվություն է տարածել՝ ներկայացնելով իր ուսումնասիրության արդյունքները 2012 թ. հունվարի 1-ից մինչև հունիսի 20-ը ՀՀ զինված ուժերում գրանցված միջադեպերի և դրանց արդյունքում՝ զոհերի վերաբերյալ:
Օրենքի մեջ կատարվող փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է տղամարդկանց և կանանց միջև գենդերային հավասարությունն ապահովելու պահանջով:
«Ծառուկյան» հիմնադրամի անվճար ավտոբուսների նույն երթուղագծում աշխատելու հետեւանքով, ընկերությունը 900 հազար դոլարի վնաս է կրել եւ, ըստ տնօրինության, այդ բարեգործությունը հակամրցակցային է:
Նախարարությունում նշեցին, որ ընթացիկ բյուջետային տարվա, ինչպես նաև նախորդ տարիների ընթացքում պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված բոլոր հայտերը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից բավարարվել են:
Մրցույթներին մասնակցել են ԱՄՆ 10 նահանգները ներկայացնող հայ համայնքի 500-ից ավելի մասնակիցներ:
Հակոբ Սարգսյանը զորակոչվել էր 2012թ. գարնանը, Վարդենիսի զինկոմիսարիատից:
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ ակցիան հակասում է «Բարեգործության մասին» օրենքին և պաշտոնապես գրանցված չէ:
«Մենք միակ տեսչությունն ենք, որ չունենք օրենք մեր մասին»,- ասաց Սերգո Երիցյանը:
Հայցվոր կողմը դատարանից պահանջում է Ռուբեն Հայրապետյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել Արթուր Սաքունցից:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ԴԱՀԿ ծառայության` Լոռու մարզային բաժնի նախկին հարկադիր կատարող Ա. Շախկուլյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ: ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ԴԱՀԿ ծառայության` Լոռու մարզային բաժնում կատարված չարաշահումների վերաբերյալ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ հիշյալ […]
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
16-ամյա Ալեքսանյան Նարեկին, ցուցաբերել առաջին բուժօգնություն եւ տեղափոխել Սեւան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ եւ նա մահացել է:
Դեպքի օրը Ռուբեն Հայրապետյանը, ըստ քրգործի տվյալների, եղել է Սևանում և ժամը 19-ի սահմաններում կես ժամով եղել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, որից հետո գնացել է Ֆուտբոլի ակադեմիա:
Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի վարչության ղեկավար Արսեն Այվազյանը լրագրողներին ներկայացրեց հարուցված քրգործի և նախաքննական որոշ տվյալներ:
Հուլիսի 7-ի գիշերը տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով 7.200 տներ երեք քաղաքներում հայտնվել էին ջրի տակ:
Ըստ ոստիկանության մամլո ծառայության՝ գործով այլ կալանավորվածներ չկան:
Տարերքի հետեւանքով առնվազն երեք հայ էր մահացել:
Ավելի քան երեք տարի անլույս ապրող Մհերն ասում է, որ հայերը լավն են, իսկ թուրքերը` վատը: Ամենաշատը սիրում է մորը, իսկ ամենաշատն ատում է թուրքերին: Տասը տարեկան Մհերը շատ խելացի մարդ է, բայց սովորում է գիշերօթիկ դպրոցում: «Տուն» գալիս է միայն շաբաթ-կիրակի օրերին, որտեղ անգամ ամեն օր մոմի լույսով խավարը հաղթահարելու հնարավորություն չկա: Բոլորին սիրում […]
Այդ թվում՝ վրաերթի 329 դեպք, ինչի հետեւանքով 36 մարդ զոհվել է, 313-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Արդեն երեք օր է` Սյունիքի մարզկենտրոն Կապանում իրարանցում է: Տեղի բնակիչների փոխանցմամբ` Կապանի ջրամատակարարումը վտանգված է, քանի որ նոր հանքավայր է կառուցվում քաղաքի Ջրառի տարածքում: Տեղացիների ասելով` այս օրերին այդ տարածքում աշխատում է երկու տրակտոր: Նրանց ասելով` հողաքանդման աշխատանքների հետեւանքով Կապանի ջրի որակը ոչ միայն իջել է, այլեւ լուրջ վտանգ կարող է առաջանալ բնակիչների առողջության […]
14-ամյա տղան սեռական բնույթի բռնի ոտնձգություն է կատարել 8-ամյա տղայի նկատմամբ Հուլիսի 6-ին Կոտայքի մարզի Սոլակ գյուղում դաժան դեպք է տեղի ունեցել` 8-ամյա տղա երեխայի հանդեպ 14-ամյա տղայի կողմից սեռական բնույթի բռնի գործողություններ են կատարվել: Գյուղի որոշ բնակիչներ մեզ հետ զրույցում պնդում էին, որ բռնաբարություն է տեղի ունեցել, սակայն, ինչպես ավելի ուշ պարզվեց` դրանք որակվել […]
Պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը եւ հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանը, ամենայն հավանականությամբ, դեռեւս 4 շաբաթ կմնան հիվանդանոցում: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում երեկ ասել է Մարկին եւ Գրիգորին բուժող բժիշկ Արթուր Մամբրեյանը: «Նրանց վիճակը համարվում է ստաբիլ, սակայն ինչ-որ մեկին առանձնացնել եւ առողջական վիճակը համարել ավելի լավ` կդժվարանամ, քանի որ երկուսի վիճակն էլ լուրջ է, եւ […]
Նունիկ Հովհաննիսյանի` Հարավ-արեւմտյան թաղամասում գտնվող «տունն» ավելի շատ հասարակական վայր է: Դժվար է ընկալել, թե ով ում բարեկամն է, բայց մի բան հաստատ է` Նունիկն ունի 5 երեխա, 11 թոռ, հիվանդ եղբայր, հիվանդ եղբոր անմայր երկու երեխա ու մի ամուսին: Հարավ-արեւմտյան թաղամասում գտնվող Նունիկի բնակարանում ապրում են քսան հոգով ու նրանց տան մթնոլորտն ավելի շատ […]
Տարերքի հետեւանքով առնվազն երեք հայ էր մահացել` 19-ամյա Շումիտի Գրիգորի Գալստյանը. Լիդիա Ստեփանի Շահբազյանն եւ Հովհաննես Գրիգորի Շահբազյանը: Նրանց տարիքն ու քաղաքացիությունն առայժմ հայտնի չէ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը: