Դեռևս չեն ստացվել հետազոտության արդյունքները այն մասին, թե ինչից էին թունավորվել Արարատի մարզի Արարատ գյուղի մանկապարտեզի երեխաների մի մասը:
Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների համագործակցությամբ մի քանի ժամվա ընթացքում բերման է ենթարկվել 55 անձ, մեկը ձերբակալված է:
Դեպքը գրանցվել է Արագածոտնի մարզի Ուշի գյուղում: Գյուղի երիտասարդ բնակչուհին բուժում է ստանում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։ Հիվանդության մաշկային ձևն է, վիճակը միջին ծանրության է։ Բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակներում։
Երեկ գիշերը Երևանի Կոմայգու մոտ հակադիր սեռական կողմնորոշում ունեցող երկու անձանց միջև միջադեպի գործով կատարվում է հետաքննություն:
Երեկ` նոյեմբերի 7-ին, ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Սևան- Երևան ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրին` Արծիվի արձանի մոտ, դեպի Երևան ընթանալիս, ավտոմեքենա էր գլորվել ձորը:
Սերոբ Բոզոյանն ասել է, որ այլ ելք չունի, պետք է բողոքարկի, քանի որ հակառակ դեպքում ուղղակի «բանտից դուրս չի գա»:
Նոյեմբերի 6-ին Արարատի մարզի Արարատ գյուղի մանկապարտեզից սննդային թունավորման ախտանշաններով Արարատի հիվանդանոց է տեղափոխվել 13 երեխա: Թունավորվածները 3-6 տարեկան երեխաներ են:
«Այսպիսի հավելավճարը կարելի՞ է համարել պետության հոգատարություն հաշմանդամների նկատմամբ»։
Այսօր Գյումրիում բոտուլիզմի ևս մեկ դեպք է գրանցվել: Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց է հոսպիտալացվել Հայկավան գյուղի մի բնակիչ:
Այսօր՝ ժամը 15:16-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Այսօր եզդիները կանգնած են ֆիզիկական ոչնչացման վտանգի առաջ: Ի վերջո, մենք համոզված ենք, որ կատարվող անիրավության հանդեպ անտարբերությունը նույնչափ հանցավոր երեւույթ է, որքան որ նոր մի ցեղասպանութուն կատարելը»:
Այն գումարներով, որոնք պետբյուջեից տրամադրվում են այս խնդրի կարգավորման համար, կարելի է 3 տարում լուծել այդ հարցը:
Սևանի «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» եկեղեցու ավագ հովիվ Վլադիմիր Բաղդասարյանի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության:
Հացի գնի թանկացումը համահունչ է ցորենի գնի թանկացմանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց «Հայաստանի սպառողների ազգային ընկերակցության» մարքետինգի և մոնիտորինգի բաժնի պետ Ֆրունզե Հայթյանը:
«Ինչպե՞ս կարող եմ մեկանբանել մի բան, որն անհեթեթություն է: Կրոնն ու գիտությունը օդի մեջ կախված իրողություններ չեն, դրանք մարդու ուղեղի մեջ պիտի համագործակցեն, եթե մարդը չունի այդ ուղեղը, գիտությունը նրա ուղեղում չի կարող համագործակցել, և այդ դեպքում մարդը կվերածվի ոչխարի, բայց ոչ թե հավատացյալը, ում գլխում կրոնն ու գիտությունը համագործակցում են ու մարդու կյանքում հրաշքներ են գործում»:
Բոլոր կողմերի տեսակետներն ու առաջարկությունները ուսումնասիրելով և ամփոփելով՝ Օմբուդսմենը ներկայացրել է ‹‹Խղճի և կրոնական ազատությունների մասին›› ՀՀ օրենքի նախագծում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ տասնյակ առաջարկություններ:
ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի աջակցությամբ վերջերս ստեղծվել է «Լոռու երիտասարդ սերունդ» հասարակական կազմակերպությունը, որի հիմնական նպատակն է համապատասխան ատյաններում բարձրացնել մարզի երիտասարդության առջև ծառացած խնդիրների մասին, տարաբնույթ նախաձեռնությունների միջոցով հնարավորությունների սահմաններում նպաստել այդ խնդիրների աստիճանական կարգավորմանը…
ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի պաշտոնաթողությունը ցնծություն է պատճառել նաև Հայաստանում տեղաբաշխված ռուսական զորամասերում: Նոյեմբերի 6-ի երեկոյան ռուսական զորամասերում տոնական տրամադրություն է տիրել, և հիմնականում բարձր սպայակազմն այդ առիթով խնջույքներ է կազմակերպել:
Մելիտա Հակոբյանը նշեց, որ այսօր ցանկացած մարդ կարող է 25.000 դրամ մուծել պետբյուջե, ստանալ լիցենզիա և սկսել հաց թխել իր «պադվալում». «Բայց նա պետք է ոչ միայն լիցենզիա ստանա, այլև իր արտադրությունը համապատասխանեցնի արտադրության նորմերին: Դեռ մի քանի տարի առաջ՝ 2005 թե 2006 թվականին, մենք առաջարկեցինք օրենք ընդունել հացի մասին, բայց այդ օրենքը մնաց թղթի վրա»:
«ՎՄԳ գրուպ» ՓԲԸ և «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ` բազմիցս չարչրկված անունները և նրանց միջև ստորագրված փոխառության պայմանագրերով չիրականացված գործարքներն այս պահին Երևանի վերաքննիչ քաղաքացիական դատարանում ևս մեկ դատական նիստի ծավալման պատճառ են դարձել, որին սակայն ընկերությունից գումարներ թալանած անձանցից և ոչ մեկը չի ներկայանում:
Մեղադրանքն առաջադրված է չորս անձանց մերկապարանոց, կեղծ, հորինված, առանց փաստերի ցուցմունքների հիման վրա: Չորսից երեքը Մուրադյան Վարդանի մարդիկ են, որը ապացուցված է և փաստ, չորորդը մի կին, որի հետ ես ոչ մի գործարք չեմ կատարել (լրիվ աբսուրդ): Եվ այս կեղծ մեղադրանքը առաջադրվել է Ձեր` դատախազությունում գտնվելուց հետո, այսինքն` ոչինչ չի փոխվել առայժմ:
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը նշված հիմարացնող պատասխանը գնահատում է որպես Երևանի քաղաքապետարանի կողմից անգործության ցուցաբերում, որի հետևանքներից մեկն էլ Խանջյան 20 շենքի փլուզումն էր:
Նոյեմբերի 6-ին, ժամը 19.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս է ահազանգել մի քաղաքացի և հայտնել, որ իր հարևանի դռան դիմաց նորածին երեխա են թողել և հեռացել:
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ, անհատ ձեռներեց 59-ամյա Սամվել Ավագյանը, վարելով «Դոջ» մակնիշի 05 ՏՕ 177 համարանիշի ավտոմեքենան, Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհի 80-րդ կմ-ին, Քարքիի ոլորաններում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մ գլորվել ձորը:
Հիվանդության հետագա տարածումը կանխելու և հիվանդության աղբյուրը պարզելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից իրականացվել են համապատասխան հակահամաճարակային միջոցառումներ և լաբորատոր հետազոտություններ:
Իջևան քաղաքում տեղադրվել է հսկիչ անցագրային կետ, որտեղ ոստիկանության հետ համատեղ վերահսկում են կենդանիների մսի տեղաշարժը:
Մեքենայում եղել են վարորդը՝ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ 58-ամյա Վաղարշակ Մադոյանը և նրա որդին՝ Դավիթ Մադոյանը: Պատահարի հետևանքով, Վաղարշակ Մադոյանը ստացել է գլխուղեղի և մեջքի վնասվածքներ և ուղեղի ցնցում:
Փաստի առթիվ Ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղում գտնվող ջրատարում դի կա:
Աշխատանքից ազատվել է գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Մամիկոն Գասպարյանին: