Բաժիններ՝

Ոստիկանների և ակտիվիստների միջև «ջենթլմենական համաձայնությամբ» 4 բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին. news.am

Արագաչափերի, տեսախցիկների եւ կարմիր գծերի դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության հունիսի 10-ի ակցիայի ժամանակ բերման ենթարկված չորս քաղաքացիները ժամը 14:30-ին մոտ վերադարձան Բրազիլիայի հրապարակ, որտեղ նրանց սպասում էին ավտոերթի մյուս մասնակիցները, նրանք տեղեկացրին, որ իրենց ազատ են արձակել առանց վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու: Այս մասին գրում է news.am-ը:

«Մենք ջենթլմենական համաձայնության էինք եկել ոստիկանների հետ, որ մենք ակցիան կավարտենք, եթե մեր ընկերներին բաց թողնեն: Մենք գնացինք ոստիկանություն, այնտեղ մեզ արդեն սպասում էին, բերման ենթարկվածներին ազատ արձակեցին, քանի որ նրանց բերման ենթարկելու համար իրավական հիմքեր չկային»,- ակցիայի մասնակիցներին ասաց Վարդան Հակոբյանը, որը Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի հետ գնացել էր ոստիկանություն տղաների հետեւից:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30