Պաշտպանները չէին ներկայացել մատուցողուհու սպանության գործով նիստին

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության գործով դատական նիստը: Դատարան չէին ներկայացել ամբաստանյալ Դավիթ Թամրազյանի պաշտպանները: Փաստաբան Կրոմվել Գրիգորյանը դատարանին տեղեկացրել էր, որ այլ գործով ծանրաբեռնվածության պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստին: Ամբաստանյալ Դավիթ Թամրազյանն էլ փոխանցեց, որ իր պաշտպանը խնդրել է հաջորդ դատական նիստը նշանակել հունիսի 17-ին:
Դատավորը զգուշացրեց, որ եթե պաշտպանները չներկայանան նաև հաջորդ նիստին, ապա դատարանը նրանց կհեռացնի գործի վարույթից: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 19-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30