Արամայիս Գրիգորյանը՝ Արամ Հարությունյանի՝ ինքն իրեն պարգևատրելու մասին. Էս դեպքում արդեն եղածը եղել, վերջացել է
«Հետաքրքիր հարց եք տալիս ինձ, լավ կլինի, որ այդ հարցը տաք նախկին նախարարին: Ես չեմ պարգևատրել, դա եղել է մինչև ինձ: Բացարձակ չեմ ուզում այդ թեմայով խոսել, ոչ լավը, ոչ վատը: Ես հիմա աշխատում եմ, բնականաբար, ինչ խնդիրներ ունենում ենք, կարողանում ենք հարթել»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է գնահատում նախկին նախարար Արամ Հարությունյանի՝ ԲՆ պաշտոնակատար ժամանակ ինքն իրեն ոսկե մեդալով պարգևատրելը:
168.am-ի հարցին, թե նոր նախարարը կարո՞ղ է չեղյալ համարել նախորդ նախարարի հրամանը, Արամայիս Գրիգորյանը բացասական պատասխան տվեց. «Գործող նախարարը, եթե գործընթացը ընթացքի մեջ է և իրականություն չի եղել, կարող է, այո, չեղյալ համարել: Էս դեպքում արդեն եղածը եղել, վերջացել է»: