Բաժիններ՝

Լարված իրավիճակ Դուբայ-Երևան չվերթի ժամանակ. Այնթափցին ոտքով հարվածել է բորտուղեկցորդուհուն. pastinfo.am

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ոստիկանության քննչական բաժնում ավարտվել է Դուբայ-Երևան չվերթի ժամանակ ինքնաթիռում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Քրեական գործի տվյալներով՝ Այնթափ գյուղի բնակիչ, 36-ամյա տղամարդը Դուբայ-Երևան չվերթով 2014 թվականի մայիսի 11-ին ժամանել է Երևան Ինքնաթիռի վայրէջքից 40 րոպե առաջ ինքնաթիռում կատարել է խուլիգանություն. ոտքով հարվածել է բորտուղեկցորդուհուն, ծխել ինքնաթիռում, հայհոյել:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30