Սահմանին զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ծննդյան առթիվ այսօր բացվել է նրա տուն-թանգարանը. tert.am
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինուժի իրականացրած դիվերսիոն հարձակման հետևանքով զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանն այսօր կդառնար 20 տարեկան:
Ծննդյան օրվա առթիվ Արմենի տանը բացվել է նրա անունով թանգարան:
«Թանգարանի բացումն է այսօր, մենք հրավիրել ենք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են գալ: Թանգարանը հենց իր սենյակն է, որտեղ հավաքել ենք նրա բոլոր իրերը, նրա հետ առնչվող ինչ կա, զինվորական գլխարկը, գոտին, իր ձեռքով նկարված նկարները և այլն»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Տաթև Հովհաննիսյանը:
Քույրը նաև հիշեցրեց, որ Արմենի ծննդյան օրից մեկ շաբաթ անց լրանում էր նաև ծառայության ժամկետը, և այդ ժամանակ էլ Արմենը պետք է զորացրվեր:
Կրտսեր սերժանտի ծննդյան առթիվ հարազատները միջոցառում են կազմակերպել Եռաբլուր պանթեոնում, որտեղ էլ գտնվում է Արմենի շիրիմը:
Մանրամասներն՝ այստեղ