Բաժիններ՝

«Այս նիստը չպետք է տեղի ունենա, քանի որ մենք պետք է ներկա գտնվենք նիստին». ընդհարում ոստիակնների և ակցիայի մասնակիցների միջև

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ընդհարում տեղի ունեցավ ոստիկանության ներկայացուցիչների և ակցիայի մասնակիցների միջև։

Ակտիվիստները հայտարարեցին, որ իրենք իրավունք ունեն մասնակցելու նիստին և կոչ արեցին բացել ճանապարհը։

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն առաջարկեց ներկայացնել ցուցակ, որը նա կհանձնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի այդ մարդիկ կարողանան մանակցել նիստին։

Սակայն ակտիվիստներն ասացին, որ իրենք բոլորն են ցանկանում մասնակել նիստին, իսկ Վ. Օսիպյանն էլ իր հերթին ասաց, որ դա ֆիզիկապես անհնար է, քանի որ նիստերի դահլիճը շատ փոքր է։

Ակցիայի մասնակիցներն էլ կոչ արեցին փոխել նիստերի դահլիճը։ «Այս նիստը չպետք է տեղի ունենա, քանի որ մենք պետք է ներկա գտնվենք նիստին»,- նշեց ակտիվիստներից մեկը։ Այժմ ակցիայի մասնակիցները սպասում են Հանրային ծառայությունները կարգավորող աշխատակիցներից մեկին, որ պետք է իջնի իրենց հետ զրուցելու։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031