
Ցմահ ազատազրկման դատապարտվածները դադարեցրել են հացադուլը
ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ ազատազրկման դատապարտվածները դադարեցրել են հունիսի 30-ին հայտարարած հացադուլը:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ դատապարտյալները հացադուլը դադարեցրել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հորդորով։
«Հայտնում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը հետամուտ է ցմահ ազատազրկվածների խնդիրներին, դրանք ուսումնասիրման և քարտեզագրման փուլում են: Սեղմ ժամկետներում խնդիրները կամփոփվեն և հետագա անելիքները կներկայացվեն հանրությանը»,-ասվում է հաղորդագրությունում: