Մարտի 27-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1985 թ. ծնված Նարինե Լ.-ն և հայտնել, որ ժամը 17.15-ին իրենց տան մուտքի մոտ ոմն Արամ տաբատի գրպանից բացահայտ հափշտակել է իր բջջային հեռախոսը` պատճառելով 70.000 դրամի նյութական վնաս:
Նախաքննության ընթացքում Ս.Սուրենյանցը ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը` նշելով, որ նշված գումարից 1000 ԱՄՆ դոլարը ինքը Գ.Ղասաբյանից պարտքով է վերցրել` թղթի բիզնես կազմակերպելու համար, իսկ մնացած 110 000 դրամը և 71 եվրոն` վերջինիս դստերն աշխատանքի տեղավորելու պատրվակով:
Արագածոտնի մարզպետը, Պաշտպանի գրությանն ի պատասխան հայտնել է, որ մահացած զինծառայողի ընտանիքը 2013թ. ապրիլ ամսից կընդգրկվի ընտանեկան նպաստ համակարգում:
Մարտի 28-ին ժամը 00.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ թաղամասի 35-րդ փողոցի թիվ 127/3 շենքի (հանրակացարան) 6-րդ հարկի բնակիչը չի արձագանգում դռան և հեռախոսի զանգերին:
Ստացվել են մի շարք բողոքներ ճանապարհների՝ մասնավորապես գյուղական համայնքներն իրար կապող ճանապարհների անբարեկարգ վիճակի վերաբերյալ:
Կադոն այդ ամենը կազմակերպել է ՀՀ Արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից, որտեղ նա պատիժ է կրում ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
«Ստրոյ մաստեր դամաֆոն» ՍՊ ընկերությունը և նրա ներկայացուցիչները գտնում էին, որ Պետեկամուտների կոմիտեի կողմից իրականացված ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում Ընկերությանը պատճառվել է վնաս:
Դատարանի վճռով` Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը» գերմանացի ներդրող Ստեֆան Լաքսհուբերին պետք է 14.8 մլն դրամ փոխհատուցի:
Գետաշեն գյուղում գտնվող ավազահանքում աշխատանքներ կատարելու ժամանակ մահացել է 32-ամյա Գառնիկ Մարգարյանը:
«Բացարձակապես հերյուրանքներ են: Ես ուղղակի զարմանում եմ, էլի, էդ որտեղի՞ց են հորինում: Դրանք հորինվածքներ են: Երբևիցե Սյունիքի մարզպետն ինձ ոչ մի բացասական խոսք չի ասել կամ ինչ-որ հայհոյանք չի տվել, ոչ էլ, կարծում եմ, կտա, ինքը չի ցածրանա էդքան»,- ասում է Ծավի գյուղապետը:
Մարտի 25-ի կեսօրին Գյումրու ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Գյումրու կենտրոնական փողոցներից մեկում «օղակ օպերացիա» իրականացրեցին, եւ ԳԱԼԱ հեռուստաընկերության լրատվական ծառայությանը սպասարկող մեքենան ստիպողաբար տեղափոխեցին ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ: Առանց որեւէ հիմնավորման, 2 օր մեքենան պահվեց ճանապարհային ոստիկանությունում, միայն նշվեց , թե մեքենայի վարորդը՝ ԳԱԼԱ-ի աշխատակից Արմեն Պետրոսյանը խախտում է թույլ տվել եւ քանի որ փաստաթղթերը չի […]
Մարտի 27-ին ժամը 20.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան 19 հասցեում Ազգային ժողովի վարչական շենքի նկուղային հարկից ծուխ է նկատվում:
Հուլիսի 8-ին Չարենցավանի բնակիչ Կարենն իր ծննդյան օրը նշելու կապակցությամբ իր հասակակից ծանոթ ընկերների ու հարևանների հետ մեկնել էր ծնունդը նշելու Կոտայքի մարզի Կարենիս գյուղի հանգստի գոտիներից մեկում՝ «Գյումուշի ձորում»:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մի քանի ուսանողներ (ովքեր չցանկացան նշել իրենց անունները) այսօր 168.am-ի թղթակցին դժգոհել էին լրացուցիչ դասընթացներին մասնակցելու ընթացակարգից:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 27-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Մարտի 26-ին, ժամը 18.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1968 թ. ծնված Սարգիս Ս.-ն՝ հայտնելով, որ հրազենային վնասվածքը ստացել է ոտքին, իսկ ատրճանակի բռնակով հարվածել են գլխին:
Երևան քաղաքի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում լուսաֆորը սխալ ձևով է կարգավորվում: Այս մասին 168.am-ին դժգոհել են մի շարք վարորդներ:
Մարտի 27-ին, ժամը 16.35-ին «1-03» ծառայության հերթապահ բժշկից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 14.50-ի սահմաններում թունավորման նախանշաններով «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել Երևանի Պռոշյան փողոցի 1-ին փակուղու թիվ 20/14 տան բնակիչ՝ 1969 թ. ծնված Սվետլանա Գլագոլևան, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Ոստիկանության կողմից փնտրվող Զարզանդ Նիկողոսյանը, ով կասկածվում է Արմեն Վ.-ին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ, հանրությանը հայտնի է՝ որպես Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի թիկնապահ:
«Մի տեղ էլ գրել էին` նախարարը 10 մեքենա է բերել, տաքսի սերվիս է բացում: Չկան նման բաներ: Ուրեմն՝ ընդհակառակը, նախարարը մեկ-մեկ տաքսիով է գնում աշխատանքի, որ տաքսիստի հետ խոսի»,- տաքսիստների հետ զրույցում ասել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը
Մարտի 27-ին, ժամը 15.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին` «Ծաղիկներ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանցին դարձել է գողացված ապրանքի սպառող»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:
Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում գտնվող «Արմավիրշին» ՍՊԸ-ի տարածքում աշխատանքներ կատարելու ժամանակ մահացել է նույն գյուղի բնակիչ, 33-ամյա Գառնիկ Մարգարյանը:
Մարդու իրավունքների վիճակը Տարածքային կառավարման նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012
ԱՄՆ-ում հայտնաբերվել և ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից արտաքսվել ու մարտի 26-ին, ժամը 19.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1957 թ. ծնված Վահան Ս.-ն
Մարտի 26-ին, ժամը 20.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 15 հասցեում գտնվող մթերային խանութում աշխատակցի ձեռքը մնացել է բեռնատար վերելակի դռների արանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ գլխավոր դատախազի 2013 թվականի մարտի 27-ի հրամաններով դատախազության համակարգում կատարվել են մի քանի նոր նշանակումներ։
Վերաքննիչ դատարանը մերժեց երկու կողմերի վերաքննիչ բողոքներն էլ:
Երևանի Մալաթիայի նախկին թաղապետի որդի Անդրանիկ Զատիկյանի մահը վրա է հասել սրտի պսակաձև անոթներում արյան շրջանառության սուր խանգարումից` մեթադոնային և հաշիշային ինտոքսիկացիայի ֆոնի վրա:
«Այս պահին բնակարանում նրա հետ աշխատում են ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները՝ Մաշտոցի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Արմեն Գալստյանի գլխավորությամբ, ովքեր փորձում են 19-ամյա Անի Մելքոնյանից պարզել, թե ինչի համար էր նա նստել պատուհանին և սպառնում էր ցած նետվել»: