Բաժիններ՝

Բողոքի ակցիան մեկնարկել է (ուղիղ)

Այս պահին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց տեղի է ունենում բողոքի ակցիա՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման։

Այսօր հանձնաժողովը քննարկելու է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը։

Մի խումբ ոստիկաններ փակել են հանձնաժողովի շենք տանող աստիճանները և թողնում են աստիճաններով բարձրանալ միայն լրագրողներին ու իրենց մոտ առկա ցուցակում գրանցված մարդանց։

Լրագրողների հետ զրույցում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ ոստիկանությունը կապ չունի հանձնաժողովի նիստին մասնակցող մարդկանց հավատարամգրման հետ։ Իրենք, Օսիպյանի խոսքերով, այստեղ են, որպեսզի հասարակական կարգը ապահովեն։

Նա նշեց, որ ակցիայի մասին տեղեկացել են տարբեր սոցիալական ցանցերից, բացի այդ ակցիայի մասնակիցները վերջին մի քանի օրերին մայրաքաքաղի փողոցներում թռուցիկներ են բաժանել ու իրազեկել կայանալիք բողոքի ակցիայի մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031