Բաժիններ՝

Եթե հավաքվեն պատկառելի թվով քաղացացիներ, կարելի է փորձել ճնշել հանձնաժողովին

Այժմ «Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» նախաձեռնության անդամները քայլում են Մաշտոցի պողոտայով ու թռուցիկներ բաժանելով քաղաքացիներին` կոչ են անում միանալ վաղը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) դիմաց տեղի ունեցող էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիային։ 168.am-ի հետ զրույցում վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն ասաց, որ վաղվա ակցիայի քայլերը կախված կլինեն նրանից, թե որքան մարդ կմիանա իրենց։

«Պարզ է, եթե հավաքվեն պատկառելի թվով քաղացացիներ, ապա կարելի է պայքարի այս կամ այն ձևով փորձել ճնշել այս հանձնաժողովին, որպեսզի իրենք չգնան թանկացմանը: Այլ ճանապարհ չկա, սա միակ ճանապարհն է, որովհետև եթե ՀՀ քաղաքացին ակտիվություն չցուցաբերի, ապա նրանք ոչ միայն 4, այլ 24 ժամով էլ կթանկացնեն էլեկտրաէներգիան, ինչը մենք տեսնում ենք վերջին տարիներին։ Միայն ակտիվ քաղաքացիները կարող են վերջ դնել այս ռեժիմին և ռեժիմի ներկայացուցիչների ագահությանը։ Ժողովուրդը պետք է հասկանա, որ միայն պայքարով նրանք կարող են Ոստիկանության բռնությունների դեմն առնել»,- ասաց Ա. Կիվիրյանը։ Մեզ հետ զրույցում Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն անդրադառնալով «Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» նախաձեռնության ակցիային՝ ասաց. «Մի հանճարեղ մարդ ասել է, որ հասարակական կարծիքից վախենում է նույնիսկ նա, ով ոչնչից չի վախենում։ Այսինքն՝ սա պետք է ակտիվացնել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս