Բաժիններ՝

Մեծ կրծքերով արդարադատությունից մինչև «երազում եկած նասկի». ՀՔԾ պետի տեղակալը՝ ֆեյսբուքի թաքնված աստղ

Այսօր մամուլում քննարկվում էր, որ ֆեյսբուքում բավականին ակտիվ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին մրցակից է հայտնվել՝ ի դեմս արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի։ Սակայն պարզվում է՝ իրավապահ համակարգում կա ևս մեկ ներկայացուցիչ, ով ֆեյսբուքում ոչ պակաս ակտիվ է, քան վերը նշված երկու անձինք, և որի գրառումներն ավելի հետաքրքիր են։ Մի քիչ էքսցենտրիկ, սակայն հումորով։ Ճիշտ է, սեռական մոտիվները փոքր-ինչ սուր են արտահայտված, բայց չափի մեջ են։

Օրինակ այս գրառումը։

«Սեռական հասունացման վաղ տարիքում ձեզ մատուցվեց Արդարադատությունը` մեծ կրծքերով, բնավ չգիտեիք ինչ անել Նրա հետ: Բռնաբարեցիք: Հիմա, երբ գիտեք ինչ անել, կամ կարծում եք, թե գիտեք ինչ անել, ավաղ արդեն վաղուց դատավարական իմպոտենցիան ձեր ինքնասիրությունը գցել է քացու տակ»:

Իսկ ա՞յս մեկի մասին ինչ կասեք։

«Իրավական մտքի և բարոյականության հոգեհանգստի արարողությանը կգանք մենք ու դատավարական իմպոտենցիան բնակարանի գլխավոր պատից թանկարժեք շրջանակի մեջ կախած, ուրիշի օջախները վառ պահելու գործառույթը մոմավառությամբ փոխարինած, սակայն դյուրավառ նյութերն ու վատ մամայի դիմաը չուլանում առայժմ ի պահ տված ծոմապահ գազանները։ Արարողությունից կհեռանանք մենք ու մեր մանկության հուշերը՝ «…երազումս մի նասկի մոտս եկավ հարցմունքի…» »։

status-naski

Իսկ գիտե՞ք ով է այս մտքերի հեղինակը։ Մուշեղ Բաբայանը։  ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետի առաջին տեղակալը, կոչումով գնդապետ (կարող եք համոզվել այստեղ)։ Մարդ, ում վարույթում գտնվում է Մարտի 1-ի գործը։ Եվ որին վերջերս պարգևատրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Իհարկե, ոչ գրականության ոլորտում։

HQC111

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս