Խոշոր ավտովթար Երևանում. Mercedes-ը հայտնվել է ՊՆ գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանի բենզալցակայանում. Shamshyan.com
Ինչպես գրում է Shamshyan.com-ը, այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը18:00-ի սահմաններում Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում բախվել են Mercedes E 320 մակնիշի 21 RR 001 համարանիշի և Toyota մակնիշի 18 UU 171 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել նշված հատվածում գտնվող բենզալցակայանի տարածքում, կոտրելով բենզին լցնելու ավտոմատ սարքը: Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով: Այս պահին վթարի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ծառայողները: Վթարի մասին տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից դեպքի վայր է ուղարկվում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով նշված բենզալցակայանը պատկանում է Պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ վթարի վայր ժամանեց գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանը, ով վարում էր ռուսական համարանիշներով ավտոմեքենան, իսկ նրան ուղեկցում էր Toyota Land Cruiser մակնիշի 77 OV 777 համարանիշի ավտոմեքենա, սակայն գեներալը չմոտեցավ վթարի վայրին, հեռվից նայեց և հեռացավ: Հավանաբար չէր ուզում, որպեսզի դեպքի վայրում ֆիքսվեր իր ներկայությունը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում