Ռուսաստանաբնակ լոռեցիները նախընտրում են հանգստանալ ծննդավայրում
ankyun3.am-ը գրում է. Գյուղում ապրող մարդը, շատ թե քիչ, ձմռանն է հանգստանում: Ամառը նրա համար ոչ թե հանգստի, այլ ակտիվ աշխատանքի շրջան է:
Իսկ քաղաքաբնակները հանգստանալու համար հենց ամռան ամիսներն են նախընտրում:
Նրանք, ովքեր ծովափնյա շրջաններում հանգստանալու հնարավորություն կամ ցանկություն չունեն, ամառվա տապից պաշտպանվում են բնության գրկում:
Տարվա այս շրջանում հայրենի բնության մեջ իրենց հանգիստն են անցկացնում նաև բազմաթիվ ռուսաստանաբնակ հայեր: