Որդին ցանկացել է օգնություն ցուցաբերել մորը, սակայն անզգուշությամբ մահ է պատճառել. pastinfo.am
48-ամյա որդին ցանկացել է մորը օգնություն ցուցաբերել, սակայն ողբերգություն է տեղի ունեցել. անզգուշությամբ մորը մահ է պատճառել: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:
Ըստ նախաքննական մարմնի՝ Գառնիկի մոր ինքնազգացողությունը տանը վատացել է, որի ժամանակ որդին փորձել է մորն օգնություն ցույց տալ եւ այդ նպատակով նրա թիկունքից ձեռքերով դեպի հետ և վերև է քաշել։
Ըստ փորձագետների՝ այդ ընթացքում մորը պատճառվել է աջից կողոսկրերի պտկային գծով անուղղակի, ձախից առպատային պլեվրայի և թոքահյուսվածքի վնասում, կրծքավանդակի կողմնակի մակերեսին կողոսկրերի ուղղակի կոտրվածքներ, որը բերել է ներքին արյունահոսության՝ անզգուշությամբ առաջացնելով մոր մահը:
Մանրամասներն՝ այստեղ