Բաժիններ՝

Աղջիկը քեռիներին պատմել է, որ հայրը բռնաբարել է իրեն. pastinfo.am

pastinfo.am-ի փոխանցմամբ` Արմավիրի մարզի գյուղերից մեկում բավական տարօրինակ դեպք է տեղի ունեցել: Աղջիկն ամուսնացել էր, հարս գնացել հարևան գյուղը: Բայց որոշ ժամանակ ամուսնու հետ ապրելուց հետո, նա, շատ կարևոր բան հայտնելու պատրվակով, իրենց տուն է հրավիրում քեռիներին ու նրանց հայտնում, որ իր հայրը 4 տարի առաջ իրեն բռնաբարել է:

Քեռիներն էլ նույն օրը ևեթ որոշում են պարզել իրականությունը ու կեսգիշերին 4 հոգով գնում են աղջկա հոր տուն: Եվ անմիջապես էլ գնումներ կատարելու ու միասին ընթրելու կեղծ պատրվակով իրենց քրոջ ամուսնուն առաջարկում են միասին գնալ գյուղի խանութ: Բայց խանութի փոխարեն մեքենան վարում են դեպի հարևան գյուղում գտնվող իրենցից մեկին պատկանող կիսակառույց տուն, կպչուն ժապավենով կապկպում ու ծեծի ենթարկում նրան` պատճառելով մարմնական վնասվածք:

Արմավիրի մարզի իրավապահները նրանց արարքը որակել են ՀՀ քրեական օրենսգրքի 113հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է` մի խումբ անձանց կողմից ամրդուն առևանգելը և դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս