Բաժիններ՝

Մաթևոս Մարկոսյան. «Գյուղացին հող մշակելու համար վարկ չպետք է վերցնի»

tesankyun.am-ը գրում է.  «Ոչ արտագաղթին» նախաձեռնող խմբի ղեկավար Մաթեւոս Մարկոսյանն ասաց, որ գյուղացիները չպետք է հող մշակելու համար վարկեր վերցնեն,քանի որ վարկերը մարելու հնարավորություններ չունեն:

Նրա խոսքերով՝ պատճառը ոչ միայն վարկերի բարձր տոկոսադրույքներն են, եթե նույնիսկ գյուղացիական վարկերը լինեն տարեկան 5-6 տոկոսադրույքով, գյուղացիները չեն կարող դրանք մարել,քանի որ ապահովագրված չեն կարկտահարության եւ այլ աղետների վնասներից:

Մ. Մարկոսյանն ասաց.  «Ապահովագրական ընկերությունները գյուղացիների հետ պայմանագրեր չեն կնքում: Պարզ է,որ թե կարկտահարություն եւ ցրտահարություն եղավ, գյուղացին կորցնելու է ամեն ինչ, չի կարողանալու վարկերն ու դրանց տոկոսները փակել:

Այդ պատճառով գյուղացին չի ցանկանում հողի հետ գործ ունենալ, ավելի լավ է՝ ինքը թողնի-գնա Հայաստանից, որեւէ գործով զբաղվի, ընտանիք պահի,քան թե մնա այստեղ՝ հող մշակի»: Մ. Մարկոսյանն ասաց, որ երբ գյուղացին հրաժարվում է հող մշակելուց, Հայաստանից արտագաղթում է, չի լուծվում երկրի համար խիստ կարեւոր հարց՝ երկրի պարենային ապահովության խնդիրը, իսկ սննդի վերամշակման եւ թեթեւ արդյունաբերությունները թերի են գործում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս