Բաժիններ՝

Հաստիքների և դրույքաչափերի կրճատումներ` Գյումրու մանկապարտեզներում

asparez.am-ը գրում է. Քաղաքապետարանի` համայնքային 24 մանկապարտեզներում իրականացրած աուդիտորական ուսումնասիրությունների արդյունքներն արդեն պարզ են:

Հուլիսից Գյումրու թվով 4` «Ժպիտ», «Արեւիկ», «Մանկիկ», «Անուլիկ» նախադպրոցական հաստատություններում կրճատվել է մոտ 13 հաստիք: Սա բացատրվում է սաների պակասով, ինչի հետեւանքով նվազել է խմբերի թիվը: «Ժպիտ» մանկապարտեզում, օրինակ, 5 խումբը դարձել է 4, «Արեւիկ»-ում` 4-ը` 3:

Այս 2 հաստատություններում էլ ոչ միայն դաստիարկաների, դայակների կրճատումներ են եղել, այլեւ` մյուս աշխատակիցների դրույքաչափերի կրճատում: 2 մանկապարտեզների տնօրեններն էլ փոխանցում են, որ աշխատանքից ազատված աշխատակիներից ոմանք եղել են կենսաթոշակային տարիքի: Միեւնույն ժամանակ, հաստիքային կրճատումների հետեւանքով գործազուրկ են դարձել ոչ կենսաթոշակային տարիքի անձինք:

«ԿԳ նախարարության հաստատած օրինական հաստիքացուցակներով են առաջնորդվել եւ հաստիքների վերանայում է կատարվել»,-փոխանցում են հաստատություններից:

Երկու ամիս առաջ «Ասպարեզի» հետ զրույցում քաղաքապետարանի աշխատակազմի կրթության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սուլթանյանն ասել էր, որ աուդիտորական ուսումնասիրություններն ավարտվել են մոտ 10 համայնքային մանկապարտեզներում, առաջիկայում նման ուսումնասիրությունները կիրականացվեն մյուս 14 նախադպրոցական հաստատություններում եւս:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս