Սևանա լիճը կդառնա էլիտար ձկնաբուծարան. «Ժողովուրդ»
«ՀՀ կառավարությունը Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին կանոնադրական նպատակների իրականացման նպատակով Գյուղատնտեսության նախարարությանն անհատույց հատկացրել է 2 մլրդ ՀՀ դրամ»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.
«Նախատեսվում է Սևանա լճի ավազանում ստեղծել Սևանի իշխանի մանրաձկան արտադրության գործարան և ձկան վերամշակման գործարան, որոնց հիմնման համար անհրաժեշտ է համապատասխանաբար 3 մլրդ և 600 մլն ՀՀ դրամ:
Սակայն առաջին փուլի ծախսի ֆինանսավորման համար անհրաժեշտ 2 մլրդ ՀՀ դրամն արդեն հատկացվել է: Այսպիսով` կառավարությունը հետևողականորեն իրագործում է Սևանա լիճը հսկայական ձկնաբուծարանի վերածելու իր կործանարար ծրագիրը»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։