
Քաղաքացիները թունավորումներով հիվանդանոց են տեղափոխվել. նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր

Օգոստոսի 22-ին, ժամը 07.16-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 04.29-ին թունավորման նախանշանով «Սուրբ Գ.Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել Դ.Մալյան փողոցի թիվ 9 շենքի 5-րդ բնակարանի բնակիչ 1978թ. ծնված Մ. Ն.-ն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բարար:
Օգոստոսի 21-ին, ժամը 18.10-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.50-ին թունավորման նախանշաններով «Գյումրու» ԲԿ է տեղափոխվել Գյումրի քաղաքի Լ.Մադոյան փողոցի թիվ 201 տան բնակիչ 1934թ. ծնված Ա. Վ.:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն